«Սատկացնել» պաշտոններ զբաղեցնող մի քանի ոջիլների․ Անդրանիկ Միհրանյան

Հարցազրույց ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հետ։


-Պարո՛ն Միհրանյան, Արցախը հանձնելու կապիտուլացիայի խայտառակ ակտից հետո մենք ականատես ենք լինում արդեն, թե ինչպես են հանձնվում Սյունիքի տարածքները, ինչպես են սահմանամերձ գյուղերի դիրքերն ու տները անցնում թշնամուն, ինչպես է իբր թե հաստատված խաղաղության պայմաններում թշնամին գերի վերցնում մեր զինվորներին։ Ընդդիմությունը հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և հայտարարում է, որ գնալու է բացառաապես սահմանադրական ճանապարհով։ Մինչդեռ տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ հրաժարական տալ, ավելին՝ գնալով համոզվում ենք, որ նա իշխանությունը պահելու համար պատրաստ է գնալ ցանկացած քայլի։ Նման պայմաններում, երբ կանգնած ենք պետությունը կորցնելու օրհասական պահի առջև, սահմանադրական ճանապարհով շարժվելը արդարացվա՞ծ է, թե՞ պետք է այլ տարբերակի դիմել։


-Մարդիկ, որոնք հայ ազգին բերեցին այս ստորացմանը և նվաստացմանը, պետք է անմիջապես ենթարկվեին ամենածանր պատիժների։ Շատ երկրներում, որտեղ կատարվում են նման իրադարձություններ, անմիջապես հաստատվում է դիկտատուրա, որովհետև երբ պետականությունը համարյա թե փլուզված է, պետության տարածքները փլուզված են, որևէ մեկը չի խոսում ու անգամ չի էլ կարող մտածել սահմանադրության և օրենքների մասին։ Ինչպես Շեքսպիրն էր ասում՝ ժամանակը շավիղից դուրս է եկել։ Նման իրավիճակում օրենքներով շարժվելը բոլորովին աննորմալ երևույթ կլիներ։ Երբ դու գտնվում ես աննորմալ վիճակում, նորմը չի գործում։ Խղճուկ ձևով կազմակերպված ռազմական գործողություններ, ամենախղճուկ ձևով կազմակերպված զինամթերքի մատակարարումները, կամավորականներին ցուցակագրելը, զորակոչիկների մասնակցությունը, բանակի համալրումը, հետախուզության բացակայությունը, առաջին օրերի հարվածներն ու կորուստները, դրանից հետո անհիմն դիակները․․․
Եթե այս ամենի մի չնչին մասն իսկ իրականություն լիներ, մինչդեռ մեր պարագայում շատ ավելին է կատարվել, Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակցությունը վաղուց պիտի հեռացված լինեին․․․ այսինքն՝ այս մարդիկ․․․ Գիտեք, ես չեմ հասկանում իմ ժողովրդին։ Ճիշտ է, բազմիցս քննադատել եմ, նույիսկ երկուսուսուկես տարի առաջ ասել եմ՝ ամաչում եմ, որ հայ եմ, բայց հիմա նորից չեմ դադարում զարմանալ։ Մարդիկ ուղղակի չեն հասկանում, թե ինչ օրահասական վնասներ են տվել այս մարդն ու իր խմբակցությունը պետությանը և ժողովրդին։ Իմ <<Դեմոկրատիա և օխլոկրատիա>> հոդվածում նշել եմ, որ պատերազմող պետության մեջ այսպիսի կիսագրագետ, պետականությունից գաղափար չունեցող մարդիկ, իշխանության ղեկին հայտնվելով, պետությանն ու ժողովրդին կտանեն կործանման։ Այսքան կատարվածից հետո, ես չգիտեմ՝ էլ ինչ փաստարկներ են պետք, որպեսզի հայ ազգը հասկանա, թե ինչ է կատարվել։ Մնում է, որ մի ախմեդ կամ մուհամեդ մտնի իրենց տները և ասի՝ դե դուրս շպրտվեք Երևանից ու մնացած քաղաքներից։ Երևի այդ դեպքում մարդիկ կհասկանան, որ այս ամենն արդեն դառը իրողություն է, ոչ թե հիպոտեթիկ տեսություն։ Սյունիքում, Վարդենիսում կատարվածը ցույց է տալիս, որ հայկական պետականությունը գոյություն չունի։ Չունի․․․ Եթե գյուղապետն է կանգնում, որ կասեցնի ադրբեջանցի զինվորին ու բանակին, ուրեմն պետականությունը չկա։ Այն քաղաքական գործիչները, որոնք մտածում են, թե դեռ պիտի սահմանադրության սահմաններում շարժվեն, ուրեմն իրենք ևս <<դեգեներատներ են>> և բոլորովին չեն հասկանում, թե ինչ է կատարվել և ինչ է կատարվում երկրում։ Կրկնում եմ՝ այն երկրները, որոնք հայտնվել են մեր նման իրավիճակում, ավելի երջանիկ են եղել, որովհետև ունեցել են գեներալներ, որոնք ասել են՝ ոչ, քաղաքական իշխանությունները լուծում չեն կարողանում գտնել, որովհետև <<իմպոտենտ են>>, ուստի մենք վերցնում ենք իշխանությունը, հաստատում ենք դիկտատուրա, և մեկը մյուս հետևից լուծում ենք այն հարցերը, որոնք պետք է լուծել։
Այսինքն՝ եթե հնարավոր է առաջ քշել զինված մարդկանց ջոկատներ, որոնք պետք է պահպանեն գյուղերը, իշխանության հարցն էլ պիտի լուծվի, որպեսզի թշնամին ոչ մի անգամ չմատծի, թե հայ ժողովուրդը բարոյալքված է, պետականությունը քայքայված և ոչնչացված է, այն աստիճանի, որ ոչ մեկը պայքարելու և իրենց ոգին պաշտպանելու պատրաստակամություն չունի։ Ես այնքան վշտացած չեմ պատերազմի դաշտում կրած պարտությունից, որքան պետականության քայքայումից և հանրային իմպոտենցիայի ենթարկվելուց։ Հիմա բոլորն ասում են այն, ինչ ես վաղուց եմ ասել՝ այս ազգը ցուցադրում է բոլորին, որ ինքն իրավունք չունի պետություն ունենալ։ Ազգը չի հասկանում, թե ինչպես պետք է ինքնակազմակերպվել և ինչպես պայքարել իր գոյության համար։


-Հասարակության մի շերտի մոտ կա կարծիք, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչերը աթոռակռիվ են․․․


-Դա կեղտոտ, ողորմելի բանսարկություն է։ Նման խոսակցությունները ցույց են տալիս այն ճղճիմ, ցածր, աղբանոցային մակարդակի ընկալումը, թե ինչ է նշանակում լինել քաղաքացի, լինել պետականության պատրիոտ։ Նման խոսակցություններով կարող են տարվել այն մարդիկ, որոնք, բացի ստամոքսը լցնելուց, գողանալուց, գռփելուց ու սեփական գրպանը փողով լցնելուց, սեփական ընտանիքը բարիքներով ապահովելուց, ոչ մի ուրիշ գաղափար ու մտածողություն չունեն։ Այդ զանգվածը ի զորու չէ հասկանալ, որ կարելի է անձից ու ընտանիքից մի քայլ բարձր դասել ժողովրդի ու պետության շահը։ Այ հենց էդ անասուն տեսակն է, որ լցված է էն մեծ անասունին պահող հանրային հենարանի մեջ։ Իշխանակռիվ, լափաման․․․ էս կարգի մտքերով առաջնորդվող շերտը ոչ մի անգամ չի բարձրանա վերև՝ հասկանալու համար պետության շահը։ Այս շերտը միշտ պետք է շահարկի և կրկնի, որ պետության խնդիրները աթոռակռվի ու լափամանի մակարդակով են չափվում ․․․լափամանի մակարդակով ապրող ժողովուրդը չի կարող ունենալ պետականություն, և պետությունը չի կարող զարգանալ և ստեղծել քաղաքացիական հասարակություն։ Նման ժողովուրդը ոչ մի ապագա չունի։
Եթե այսօր վճռականորեն դեմ չկանգնենք, եթե վճռականորեն դուրս չգանք և չասենք՝ վերջ, իդի նա խ․․․, ուրեմն ապագա չկա։ Մենք ի վերջո վճռականորեն պետք է գնանք ուժային ձևով, և եթե պետք լինի, անգամ սատկացնելով այսօր պաշտոններ զբաղեցնող մի քանի ոջիլների։


-Այսինքն՝ լուծումը պետք է սահմանադրական ճանապրհով չլինի՞, ա՞յլ քայլեր են պետք։


-Փաշինյանն ու իր խմբակցությունը իրենք իրենց դրել են սահմանադրությունից դուրս, նրանք սահմանդրությունից դուրս էին, երբ զավթեցին իշխանությունը, հիմա էլ իրենցից ազատվելու սահմանադրական ճանապարհը փակել են։ Ուրեմն պետք է գնալ վճռական լուծումների։

Հարցազրույցը՝ Անժելա Թովմասյանի

 

դիտվել է 20605 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am