Նիկո՛լ, ես քեզ լավ գիտեմ, դու անգամ ատում էիր հորդ․ Գեղամ Նազարյան (video)
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց. «Նիկոլ, դու չես ամաչո՞ւմ, որ մինչեւ հիմա նստած ես այս աթոռին։ Եթե մի հոգի էլ փարված է հողին, ու դեռ չեն գտել, դու ես թիվ մեկ մեղավորը, դու ի՞նչ ապագայից ես խոսում»։
«Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին չի սիրում, նա միայն մեկ սրբություն ունի՝ փողը։ Ինքը միշտ դժգոհ էր իր հորից, որովհետեւ կարծում էր, որ իր հայրը վատ է պահել իրեն, չհասկանալով, որ 90-ականներին բոլորն էին վատ ապրում, բայց ինքն ատում էր իր հորը, ատեց ամբողջ ազգին, եւ վրեժխնդիր եղավ մեզնից, որովհետեւ մենք միամիտ էինք»,- ասաց Նազարյանը։
