ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարաքարում 40-ամյա վարորդը վրաերթի է ենթարկում հետիոտնին,բախվում կայանված BMW-ին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 30-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում Երևանյան խճուղում Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային 26 տան դիմաց Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ՝ 40-ամյա Լևոն Ղուշյանը իր վարած BYD մակնիշի 533 ՕM 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մայթեզրին կանգնած հետիոտն՝ Երևանի բնակիչ, 51-ամյա Կարեն Աղաջանյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև BYD-ը առաջ է ընթացել և բախվել Տիգրան Բայրամյանին պատկանող ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 35 FG 067 համարանիշի ավտոմեքենային։ Վրաերթ-վթարի հետևանքով վրաերթի ենթարկված Կ. Աղաջանյանն ու BYD-ի ուղևորուհի՝ 22-ամյա Անի Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության է հասել Տ. Բայրամյանը՝ հարևանների հետ։ Մինչ շտապօգնություն ահազանգելը, Մայրաքաղաքային փողոցի բնակիչ՝ Հրաչյա անունով երիտասարդ տղան առաջին օգնությունն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, այնուհետև ահազանգել 1-03 շտապօգնություն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի հետևանքով BMW-ն մոտ 45 մետր առաջ է ընթացել և բախվել երկաթե սյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Ղուշյանն աշխատում է «Լեգոռ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, իսկ նրա ավտոմեքենան հաշվառված է «Ռիչ» տաքսի ծառայության հաշվեկշռում, վրաերթի ենթարկված Կ. Աղաջանյանն աշխատում է Սևանի հացի գործարանում՝ որպես առաքիչ, իսկ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված BYD-ի ողևորուհի Ա. Կարապետյանը աշխատում է «Հիլթոն» հյուրանոցում։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել վրաերթ-վթարը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am