«Աստված կզբաղվի այդ հարցերով, կարծում եմ». Մասիսի քաղաքապետ (video)
«Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, ես ժողովուրդ եմ. ես և այստեղ կանգնած մարդիկ բոլորը ՀՀ քաղաքացիներ են. ով նման բան է ասում՝ չի հարգում մեր ժողովրդին, ուրեմն»,- Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, թե իր հրաժարականը պահանջում են ինչ-ինչ խմբեր, և ոչ թե՝ ժողովուրդը:
Դավիթ Համբարձումյանը խոսեց նաև քահանայի հետ տեղի ունեցած միջադեպի մասին ու դրան հաջորդած իրադարձությունների՝ նշելով, որ քահանայի հանդեպ չէր կարելի ուղղորդված արշավ սկսել:
«Աստված կզբաղվի այդ հարցերով, կարծում եմ»,- հումորով նկատեց Մասիսի քաղաքապետը:
