Անհապաղ հայտարարությամբ միացե՛ք ժողովրդին. Վազգեն Մանուկյանի կոչը բանակին ու ոստիկանությանը (video)
«Մինչև այսօր ես ամաչում էի, որ մենք մինչև հիմա չենք հեռացրել այդ մարդուն, ամաչում էի ինքս ինձ համար, մեր ժողովրդի, պետության համար, որովհետև ես այս պետության հիմնադիրներից մեկն եմ եղել, և իմ վրա պատասխանատվություն էի զգում, որ այսպիսի խայտառակ պարտություն կրեցինք, այսպիսի խայտառակ մարդու բերեցինք ու հենց պարտությունից հետո նույն գիշերը դուրս չշպրտեցինք»,- Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
