Սամվել Ալեքսանյանը Երեւանում Դալմային գերազանցող մոլ է կառուցել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Երեւան քաղաքի ամենամեծ մոլն է կառուցել: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունը շուտով Նոր Նորք վարչական շրջանում կբացի «Մեգա Մոլ Մասիվ» անունը կրող առեւտրի եւ ժամանցի համալիրը: Այն իր մեծությամբ շրջանցում է «Դալմա» եւ «Երեւան» մոլերին: Նոր մոլի կառուցումը սկսվել էր 2 տարի առաջ, երբ հողին հավասարեցվեց «Մասիվի շուկան»: Նախկինում այդ շուկայում կար ծածկած շուկա, որտեղ միրգ, բանջարեղեն եւ մսամթերք էր վաճառվում: Սամվել Ալեքսանյանի կողմից հողին հավասարեցվեց այդ շուկան իր հարակից վաճառակետերով հանդերձ: Գյուղացիները մինչ վերավաճառողներին իրենց մթերքը հանձնելը հնարավորություն ունեին ինքնուրույն իրացնել մթերքը, սակայն Ալեքսանյանի մոլի կառուցման ժամանակ կամաց-կամաց նրանք դուրս հրավիրվեցին շուկային հարող տարածքներից, որից հետո առհասարակ զրկվեցին իրացման հնարավորությունից: Շինարարության ընթացքում, երբ մոլի մի քանի հարկը կառուցվել էր, միայն վերավաճառողներին հնարավորություն տրվեց կիսակառույց շենքում փոշու եւ շինարարական աղբի հետ զուգահեռ մթերքի վաճառք կազմակերպել: «Մեգա Մոլ Մասիվ»-ը տեղակայված է Սաֆարյան փողոցին եւ Գայի Պողոտային հարող հատվածում, որտեղ կա նաեւ «Երեւան Սիթի» սուպերմարկետը: Մեզ հայտնի դարձավ, որ մոլի բացումից առաջ այդ սուպերմարկետը կտեղափոխվի հենց մոլի մեջ, քանի որ սուպերմարկետի տարածքը Սամվել Ալեքսանյանին չի պատկանում, իսկ սուպերմարկետը կվերածվի արդեն հիպերմարկետի: Մոլում կտեղակայվի նաեւ Ալեքսանյանին պատկանող «Վեգա» կենցաղային տեխնիկայի խանութը: Նոր մոլի տարածքը 52.700 քառակուսի մետր է: Գայի պողոտայից մոլը երկհարկանի է երեւում, սակայն այն 6 հարկ ունի, առաջին երկու հարկերում ընդհանուր տարածքից առանձնացվել եւ ավտոյականատեղի է կառուցվել: Մոլում նաեւ կլինի սառցադաշտ, պարահրապարակ, կանանց եւ տղամարդկանց համար նախատեսված առանձին մարզասրահներ, ատրակցիոններ, սննդի եւ սպասարկման կետեր, կարտինգի հրապարակ, կինոթատրոն եւ այլն: Ի դեպ, միրգ-բանջարեղենի համար նախատեսվել է ամբողջ մոլի տարածքի 10 տոկոսի չափով տարածք, այսպես եղավ նաեւ Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղակայված Փակ շուկայի վերակառուցումից հետո»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am