Մարուքյանն Արթուր Բաղդասարյանի քաղաքական իրավահաջորդը չլինելու շանս ունի

Հայաստանում հետպատերազմական ներքաղաքական իրավիճակն օրեցօր սրվում է: 17 կուսակցությունները եւ նրանց միացած հասարակական գործիչները, մտավորականները, որոնք ձեւավորել են Հայրենիքի փրկության ճակատ, չնայած պետական մեքենայի ռեպրեսիաները կարողացել են մարդկանց ոտքի հանել Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի դեմ, մեկ ամսից ավել է բազմահազարանոց երթեր ու հավաքներ են իրականացվում, պետական ապարատն, ըստ էության, պարալիզացվել է, Նիկոլ Փաշինյանն էլ հասկանում է, որ իշխանություն չունի, կարճ ասած՝ իշխանափոխությունն արդեն տեսանելի է, եւ դրան զուգահեռ ակտիվացել է նաեւ երրորդ ճանապարհի սիրահար Էդմոն Մարուքյանն ու յուր թիմը եւ աղաղակում են, թե իրենք կարող են դառնալ վարչապետի անցումնային թեկնածուն:

Ինչպես հայտնի է՝ փրկության շարժումը վաղուցվանից ունի վարչապետի միասնական թեկնածու. նա Վազգեն Մանուկյանն է: Բանն այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանը հանրային այս ճնշման ներքո հրաժարական տա, ապա հաջորդ քայլ խորհրդարանի կողմից նոր վարչապետի ընտրությունն է: Եւ Մարուքյանը, փաստացի, ատամները սրած սպասում է այդ պահին: Նոր վարչապետ ընտրելու համար հարկավոր է 66 ձայն եւ եթե անգամ ընդդիմության 41 ձայնին հնարավոր լինի միացնել այն պակասող 25 ձայնը՝ «Իմ քայլը» 88 հոգանոց խմբակցությունից պոկելով պակասող ձայները, ապա առանց Լուսավորի ձայների այդ գործընթացը կտապալվի: «Գտնում ենք, որ այս իրավիճակում անցումային վարչապետ կարող է ընտրվել մի մարդ, ով կամուրջները չի այրել կողմերից և ոչ մեկի հետ և նաև նա, ով ունի կոնկրետ քաղաքական թիմ, որն իր վարչապետի համար ունակ է կրել պատասխանատվություն»,- հայտարարում են ԼՀԿ-ից:

Կամուրջները չայրելու պահի հետ միանգամայն համաձայն ենք, ինչ վերաբերում է քաղաքական թիմին, ապա եթե Մարուքյանի համար ընդամենը մի ԼՀԿ է պատասխանատվություն կրելու, ապա Վազգեն Մանուկյանի համար առնվազն մեկ տասնյակ կուսակցություն, եւ նախեւառաջ խորհրդարանական մեծությամբ երկրորդ ԲՀԿ-ն:

Ուստի նման պահվածքն ու նայիվ բացատրությունը ոչ այլ ինչ է, քան Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ ծառայություն մատուցել:
Բայց եթե անցած երկուսուկես տարվա ընթացքու դա կարելի էր մի կերպ ընկալել, ապա այժմ բոլորովին այլ իրավիճակ է, ստեղծվել է կոնսենսուս մինուս մեկ ձեւաչափ եւ քաղաքական դաշտի խաղացողները պատրավոր են հաշվի նստել իրավիճակի հետ ու կողմնորոշվել, որ կողմն են իրենք ընտրում: Սա մի իրավիճակ է, որ չկա երրորդ ճանապարհ, կամ այդ ճանապարհն առնվազն հատվելու է կամ ընդդիմության, կամ իշխանության շահերի հետ: ՍԴ-ն կազմաքանդելու, իշխանության մնացած հակաիրավական գործընթացին միացած կամ իրենց անգործությամբ առնվազն չկանխած ԼՀԿ-ն շանս ունի սրբագրելու պատմությունը եւ իրեն զատելու իշխանությունից, հակառակ դեպքում ստեղծված իրավիճակի համար իրենք եւս կրելու են պատասխանատվություն, պարզապես դրա չափը կարող է մի փոքր տարբեր լինել: Սա այն պահն է, երբ Մարուքյանը կարող է իր ճակատից մաքրել այն խարանը, թե ինքն Արթուր Բաղդասարյանի քաղաքական իրավահաջորդն է: Եւ, ի վերջո, սուրբ տեղն այստեղ էլ դատարկ չի մնա, ընդդիմության թեկնածուին չի ընտրի ԼՀԿ-ն, դա կանեն իմքայլականները: Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնող ընդդիմությունը դրան էլ կհասնի:

Անի Սահակյան

դիտվել է 5331 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ամառը չի նահանջում․ նորից տաք օրեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 45 անօդաչու սարք ՌԴ-ն մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը․ Հոխիկյան Արցախցիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ» Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ» Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am