«Բացարձակ բեսպրեդել»
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի գործողությունները որակել է «բացարձակ բեսպրեդել»: «Երբ բոլոր երկրները միտված են բռնության դադարեցմանը, Թուրքիան իր սահմանից կրակում է բնակավայրերի վրա, այնտեղ ուղարկում է փող, մարդկանց, նյութատեխնիկական միջոցներ: Անկարան չի կարողանում հաշտվել, որ այդ շրջաններն ազատագրվել են ահաբեկիչներից»,- ասել է նա։
