Թուրքի հետ բարիշելու հստակ օպերացիա

Ընթացիկ հարցերից ամենահրատապը, թերևս, Սյունիքի շուրջ տեղի ունեցող գործընթացներն են, օրեր առաջ հայտարարեց Փաշինյանը ուղիղ եթերով հեռարձակված տեսաուղերձում։

«Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ավելի ճիշտ՝ Հայաստանի զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղակայվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, ստեղծում որոշակի բարդություններ և անհարմարություններ: Առավելևս՝ ստեղծում է էմոցիաներ: Ու նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է, կամ սպառնում է Սյունիքի կորստով։ Իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է. այս ամենը արվում է՝ Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխիքներն ամրապնդելու համար», - ընդգծեց նա՝ մանրամասնելով․ «Ինչպե՞ս: Խնդիրն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, մեծ հավանականություն, և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ՝ Հայաստանի Հանրապետության տարածք, սրանից բխող հետևանքներով: Իսկ այսօր՝ տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք, և որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում»:

«Այսօր արդեն՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, և սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են, և դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով»:

Փաշինյանը թե՛ այսօր Սյունիքում, թե երկու օր առաջ վստահեցնում է, թե՝ «Սյունիքի մարզի տարածքից, Սյունիքի՛ մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել, ինչպես Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել»:
Հիմա, ստացում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի` Խորհրդային Միության քարտեզներով Ադրբեջանի տարածքով անցնող 21 կիլոմետր հատվածների անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները, երեկ հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ շփման գծի մի կողմում հայ սահմանապահները կտեղակայվեն, իսկ մյուս կողմում՝ ադրբեջանցիները։
Նախարարությունը հայտնում է, որ առաջիկա օրերին հավելյալ պարզաբանումներ կտրվեն։

«Այն մարդիկ, ովքեր մեզ համոզում են, որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը, բխում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որևէ ձևով չեն խոսում կամ հղում չեն անում նույն հայտարարությանը՝ որի համաձայն, Հին Թաղերն ու Խծաբերդն էլ պետք է լինեին Արցախի վերահսկողության տակ։ Ստացվում է, որ Ադրբեջանն այդ հայտարարությունն ինչպես ցանկանում կիրառում է, իսկ Հայաստանի անունից ստորագրողը միայն լուռ համաձայնվողի և զիջողի դերում է։ Ու այս ամենը ճիշտ այնպես, ինչպես այդ հայտարարության մշակման և ստորագրման ժամանակ էր», արդարացիորեն նկատել էր Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Իր հերթին, երեկ ԱԱԾ-ն հայտնեց, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ: Գործընթացն ավարտվելու է առաջիկա օրերին, և, ԱԱԾ-ի վստահեցմամբ, այդ ճանապարհահատվածում լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկությունը:

Իսկ մինչ այդ, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը անվտանգության նկատառումներով սյունեցիներին հորդորել է չանցնել Հայաստանի Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու և այլ նպատակներով։

Վերջին օրերին սյունեցիները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ապահովել իրենց անվտանգությունը։ Նոր սահմաններով Սյունիքի մարզկենտրոն Կապանի օդանավակայանը հայտնվում է ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ։ Կապանցիները վստահ են, որ ռուս սահմանապահները չեն կարող ապահովել իրենց անվտանգությունը։

Ինչպես 90-ականներին՝ Գորիս-Կապան ճանապարհից մարդիկ էին անհետանում, նույն իրավիճակն է այսօր: Համացանցում հայտնվում են տեսանյութեր՝ Սյունիքի ավտոճանապարհներին Ադրբեջանի դրոշով քայլող ադրբեջանցիների:

Երեկ «Զինուժ մեդիա»-ի եթերում ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ այլ իրականություն էր ներկայացնում, որը ըստ նրա՝ անվտանգության ամրապնդման գործընթաց է: Ըստ նրա՝ հարցադրումը, թե ռուսական զորքերի ներգրավումը մեր սահմանների անվտանգությանն ինքնիշխանության կորուստ է, ճիշտ չի դրվում, քանի որ իրականում անվտանգությունն է ապահովում ինքնիշխանությունը։ «Սյունիքում դիրքավորման գործընթաց է գնում՝ Գորիս-Դավիթ Բեկ և Կապանի ճակատի հատվածում։ ՌԴ-ի և Ադրբեջանի հետ համաձայնությունների ձեռքբերման շնորհիվ այդ հատվածում անվտանգությունն ապահովված է։ Գորիս-Դավիթ Բեկ հատվածում վերահսկողություն են իրականացնում ՌԴ սահմանապահ զորքերը, մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում, վիզուալ հսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը,սահմանապահ զորքերի հետևում կանգնած է բանակը։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել որևէ այլ զորքեր չտեղակայել սահմանապահների ու ճանապարհի միջև։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին»։

Ըստ Հարությունյանի սա բերում է նրան, որ այդ ճանապարհի անվտանգությունն ապահովված է։ «Ռուսաստանը մեր և ադրբեջանցի սահմանապահների հետ որոշում է, թե ինչ հեռավորության վրա պետք է լինեն զորքերը ճանապարհից։ ՌԴ-ն Գորիսի և Դավիթ Բեկի հատվածներում ունենում է անցակետ, որի միջով պետք է իրականացվեն բոլոր շարժերը Նույնն իրականացվում է Կապանի ճանապարհահատվածի վրա»։ Դիտարկմանը, թե համացանցում տեսանյութեր են տարածվում, որոնք հասարակության մոտ խուճապ են ստեղծում, Հարությունյանը նշել է․ «Այն տեսանյութերը, որոնք տարածվում են, մտահոգությունների լուրջ առիթ չպետք է տան։ Պետք է ուշադիր լինել, եթե անհասկանալի դեպքեր են լինում, կապվել ԱԱԾ-ի ներկայացրած թեժ գծին, այդ ամեն ինչը ներկայացնել, որպեսզի անհրաժեշտ միջոցառումներ ձեռք առնվեն։ Խուճապ պետք չէ տարածել»։

Այսինքն, մեր քաղաքացիները գերի հայտնվելու դեպքում, պետք է ադրբեջանցիներից հեռախոս խնդրեն, որպեսզի զանգահարեն ԱԱԾ-ին ու ի՞նչ տեղեկացնեն...

Իրականում, ակնհայտ երևում է, որ Փաշինյանը իշխանությունը նախապատրաստում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման: Սա քաղաքական հստակ գիծ է՝ թուրքերի հետ բարիշելու: Դրա ծիլերն օր-օրի նկատելի ու արտահայտիչ են դառնում:

Դրա վառ ապացույցն էր՝ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի երեկվա ֆեյսբուքի գրառումը, որում նա պաշտպանում է Ադրբեջանի տեսակետն ու շահը։ «Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել։ Հիմա տարածքի տերն ասում է գնացեք։ Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ։ Էս է՞ ձեր մակարդակը։ Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞», գրել էր նա։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4455 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am