Ռուսաստանում՝ մեքենայի մեջ, գտել են 48-ամյա հայ տղամարդու եւ նրա երկու տարեկան երեխայի մարմինները

Չելյաբինսկում մգեցված ապակիներով լքված մեքենայում հայտնաբերվել են 48-ամյա տղամարդու և նրա երկամյա որդու մարմինները, նրանք կորել էին մեկ ամիս առաջ: Վարկածներից մեկի համաձայն, հայրը սպանել է որդուն, ապա ինքնասպան եղել: Մեքենայի մեջ հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոց հիշեցնող նյութ, որը ուղարկվել է փորձաքննության: Ըստ chelyabinsk.74.ru-ի, այս մասին հաղորդել է Քննչական կոմիտեի Կուրչատովյան շրջանի քննչական բաժնի ղեկավար Իգոր Միտրոխինը: Տուժողները Հայաստանի քաղաքացիներ են, ովքեր կորել էին դեռևս մայիսի 1-ին: Այն ժամանակ նրա կենակցուհին՝ երեխայի մայրը, հայտարարություն էր ներկայացրել ոստիկանություն: Սկսվել էին որոնումները, որոնք արդյունք չէին տվել: Մայիսի 17-ին քրեական գործ էր հարուցվել սպանության հատկանիշներով: Երեկ, մայիսի 28-ին, մեքենան գտել էին սակավամարդ վայրում, Շահումյանի փողոցում: Անցորդներից մեկի ուշադրությունը գրավել է մեքենայից եկող դիակային հոտը: Մեքենայի սրահ նայել չի հաջողվել՝ մգեցված ապակիների պատճառով, ուստի քաղաքացիները դիմել են ոստիկանություն: «Մենք տիրապետում ենք տեղեկատվության այն մասին, որ նախապատրաստություն էր իրականացնում»,- բացատրել է երեխայի դիտավորյալ սպանության և ինքնասպանության մասին վարկածը Իգոր Միտրոխինը: Վերջին ժամանակներս թմրանյութերի չարաշահման ֆոնի վրա նրա մոտ զարգացել է պարանոյա, հետապնդման մոլուցք: Ենթադրում ենք, որ հենց դա կարող էր դառնալ հանցագործություն կատարելու պատճառը, ասել է Միտրոխինը: Հայտնի է, որ դատված տղամարդը նախկինում լավ հայտնի էր քրեական շրջանակներում, սակայն հետագայում սկսել էր թմրանյութեր օգտագործել և վերջին ժամանակներս որևէ որոշակի վաստակ չուներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն տղամարդու ու երեխայի մահվան պատճառները պարզելու հարցում կարող են խնդիրներ առաջանալ ուժգին փտածության մարմինների ձևափոխությունների հետ կապված: Արյուն ու մազեր կվերցվեն օրգանիզմում թմրանյութերի առկայությունը որոշելու համար: Միտրոխինը չի բացառում, որ հայրը սկզբից թմրանյութեր է տվել որդուն, ապա ինքն ընդունել մահացու չափաբաժին: Երկու կամ ավելի, այդ թվում փոքրահասակ մարդու սպանության գործով նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am