Նիկո՛լ, դու էլ էլիտար չարիք ես ու օր առաջ պիտի հեռանաս․ Պավլիկ Մանուկյան (video)
«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանն ասաց․ «Հիմա էլ կա դավաճանություն: Եթե պետական միջոցներն են դավաճանության մեջ ի՞նչ պետք է արվի: Ապրիլյանի զոհերն ինչի՞ց էին, քննվեց, բացահայտվե՞ց: Դավաճանն եկավ տղերքի շիրիմներին ծաղիկներ դրեց: Դավաճանությունը ժառանգական եղավ պետական կառավարման մեջ՝ Լեւոնից մինչեւ այս փռչոտ լակոտը, Սերժը հատկապես»,-ասաց նա:
Մանուկյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի եւ չպետք է բարձրանա «Եռաբլուր» պանթեոն. «Դա իրենց համար տոնակատարություն է, իսկ ամբողջ հայության համար սա արծիվների ոստան է եւ շնագայլն այստեղ ոտք դնելու իրավունք չունի»:
