Թուղթ ունեն՝ Սորոսը վկա

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սյունիքի շրջակա տարածքներում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա:

Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ
փակ քննարկումից հետո նա անդրադարձել է Սյունիքի կարևոր նշանակության դիրքերն Ադրբեջանին հանձնելու լուրին, նշել՝ պետք է ճիշտ ընկալել սահմանազատման գործընթացը, որը տեղի է ունենում Խորհրդային Միության քարտեզների հիման վրա:
«Բնականաբար, այս նոր միջավայրը մեզ նաև խնդիրներ է ստեղծել, բայց մենք պետք է հասկանանք, որ սահմանազատում է կատարվում, և այդ սահմանազատումը կատարվում է որոշակի, այսպես ասած, փաստաթղթային հիմքերի վրա, և այդ փաստաթղթային հիմքերի վրա էլ կատարվում է դեմարկացիա, այսինքն՝ այստեղ զուտ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք և ըստ փաստաթղթի էլ մենք առաջ ենք շարժվում»,- ասել է Արմեն Գրիգորյանը և հիշեցրել պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ Հայաստանի տարածքից որևէ մետր չի զիջվելու։

Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլացիայի հայտարարության իրագործման շրջանակում, ինչպես հայտնի է, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ, որի ընթացքում հայկական կողմն անընդհատ և անընդմեջ տարածքային կորուստներ է ունենում։ Հայաստանի սահմանը խախտելու կամ զիջումներ անելու մասին հայտնի հայտարարության մեջ որևէ բառ գրված չէ։ Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսում Արմեն Գրիգորյանը, այդ նույն թղթի՞, թե՞ դրա գաղտնի պահվող հավելվածների հիման վրա։ Կամ էլ գուցե Փաշինյանը ստորագրել է մեկ այլ թուղթ ևս, որի մասին Արմեն Գրիգորյանը գիտի։ Հետաքրքիր է, թե մինչև ուր ենք <<առաջ շարժվելու>> դեռ ինչքան հող ու հայրենիք ենք տալու Փաշինյանի ու ապիկար թիմի դավաճանական ծրագիրն ավարտին հասցնելու համար։
Խորհրդային միության ո՞ր թվականի սահմաններն են հիմք ընդունվում, և այդ ինչպես է ստացվում, որ բոլոր ճշգրտումների ժամանակ տարածքային կորուստ ունենում է միայն հայկական կողմը։ Արմեն Գրիգորյանը՝ որպես ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, անմիջական պատասխանատվություն է կրում ՀՀ սահմանների անխախտության համար։ Ըստ էության, նա հենց այն պաշտոնյան է, որն անձնապես պետք է պատասխանի և բացատրի, թե ինչու են մեր պետության սահմանները խախտվում։ 2020թ. ապրիլին, կառավարության որոշմամբ, լուծարվեց «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, որի առաջնային խնդիրներից մեկը սահմանների ճշգրտումն ու քարտեզագրումն էր։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այդ կարևորոգույն պետական ինստիտուտի ոչնչացման ժամանակ ազգային անվտանգության խնդիր չի տեսել, և արդյունքում հիմա ադրբեջանցիներն ու ռուսները գծում են ՀՀ սահմանները՝ ամեն օր մի նոր գյուղ կամ դիրք տալով թշնամուն։

Մինչդեռ Արմեն Գրիգորյանի ներկայությունը պետական համակարգում արդեն իսկ անվտանգության սպառնալիք է։ Արմատներով արցախցի, գեներալ Մովսես Հակոբյանի քրոջ որդի Արմեն Գրիգորյանը հայտնի է որպես ընդգծված սորոսական։ Հեղափոխությունից հետո, երբ նրան բաժին հասավ ԱԽ խորհրդի քարտուղարի պաշտոնը, ռուսական մամուլում հրապարակումներ եղան Կրեմլի համար նա անցանկալի կադր է։ Պատերազմի ընթացքում ևս, ըստ մամուլի հրապարակումների, ռուսական կողմը խնդիր է դրել ազատել պետական համակարգը, հատկապես անվտանգության ոլորտը սորոսական կադրերից, և Արմեն Գրիգորյանի անունն այս համատեքստում ամենաշատն էր շոշափվում։
Պատերազմի 44 օրերի ընթացքում ևս Արմեն Գրիգորյանն ամբողջությամբ չեզոքացված էր՝ ողջ ընթացքում նա որևէ նախաձեռնությամբ, անգամ հանրային կոչով ու խոսքով հանդես չեկավ։ Այնպիսի տպավորություն էր, թե նա որևէ առնչություն չունի երկրում ահագնացող մահաբեր պատերազմի հետ։ Իսկ կապիտուլացիայից հետո նա փաստորեն արդարացնում է սահմանների նվազման խայտառակությունը, որովհետև դրա համար ինքն ու իր շեֆը թղթեր ունեն։


Հայկ Դավթյան

դիտվել է 10330 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ամառը չի նահանջում․ նորից տաք օրեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 45 անօդաչու սարք ՌԴ-ն մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը․ Հոխիկյան Արցախցիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ» Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ» Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am