Թբիլիսիի օդանավակայանը չի կարողացել ընդունել Մևլյութ Չավուշօղլուն
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը թանձր մառախուղի պատճառով չի կարողացել ընդունել տասը չվերթ, այդ թվում՝ Ստամբուլի չվերթը, որով Վրաստան պետք է ժամաներ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Չվերթերի մի մասը չեղյալ են հայտարարվել, առանձին դեպքերում հարկ է եղել օգտագործել հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի օդանավակայանները: Մասնավորապես, չեղարկվել է «Թուրքական ավիաուղիների» երկու չվերթ, ինչպես նաև Pegasus-ի և Atlas global-ի չվերթերը: Կիևից չվերթը տեղափոխվել է… Ուշացումով կկատարվի Մոսկվայից չվերթը: Fly Dubai-ի ինքնաթիռը վայրէջք կկատարի Երևանում, նաև չի հաջողվել ընդունել Չինաստանից մեկնած ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել Բաքվում»,- հայտնել են Թբիլիսիի օդանավակայանի վարչակազմում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
