Պուտինը սպասում է Փաշինյանի պատասխանին. Նոր ռուսական ռազմաբազա է պետք ՀՀ-ում և Արցախում

Նոյեմբերի 9-ին փաստաթղթի համաձայն, հայկական և ադրբեջանական ուժերը մնում են այն դիրքերում, որտեղ կանգնած էին համաձայնագրի ստորագրման գիշերը։ Երեկ ամենամյա մեծ ասուլիսին հայտարարեց Ռուսաստանի նախագահը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե արդյոք հայկական զինված ուժերը պետք դուրս գան Ղարաբաղի՝ հայկական մնացած հատվածից, և նրանց փոխարինեն ռուս խաղաղապահները, ինչպես կարծում են Ադրբեջանում։

Վլադիմիր Պուտինը նաև անդրադարձել է Արցախի կարգավիճակին՝ շեշտելով հերթական անգամ, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և միջազգային նորմերի համաձայն, Արցախը Ադրբեջանի տարածքն է։

«Հայաստանն ինքը չի ճանաչել Ղարաբաղը, և այս առումով, հաշվի առնելով այս հանգամանքը, Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի տարածքն է», - ասել է Պուտինը։ Այդուամենայնիվ Ռուսաստանի նախագահը պարբերաբար շեշտում է, այսօր էլ շեշտել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվի ապագայում։ Այն դեպքում, երբ պատերազմից հետո թե՛ Բաքուն, թե՛ Անկարան հայտարարում են, որ օրակարգում ո՛չ այսօր, ո՛չ էլ ապագայում չկա ու չի լինելու Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

Ռուսաստանի նախագահը հերթական անգամ խոսեց մինչև պատերազմը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման մասին, որը հայտնի է որպես «Լավրովի պլան»․ - «Մեր դիրքորոշումը տարիներ շարունակ անփոփոխ էր․ յոթ շրջանները պետք վերադարձնել Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողնել ապագայի համար՝ ֆիքսելով ստատուս քվոն։ Իհարկե՝ ապահովելով Ղարաբաղի կապը Հայաստանի հետ Լաչինի միջանցքի միջոցով»։

ՏԱՍՍ-ի լրագրողը Պուտինին նաև հարցրեց Հադրութում արձանագրված հրադադարի խախտումների, Հադրութի շրջանի հայկական կողմում մնացած գյուղերի հետ կապված միջադեպերի մասին։ Ի պատասխան Ռուսաստանի նախագահը ասաց․ - «Ղարաբաղում հրադադարի խախտումը եզակի է եղել։ Հուսով ենք, որ այդպել էլ կմնա»։

Պուտինը կրկին հայտարարեց, որ Ռուսաստանը հնարավոր է ավելացնի իր խաղաղապահ զորակազմը, բայց միայն կողմերի հետ համաձայնեցնելուց հետո։ Ադրբեջանը, Պուտինի խոսքով, պետք է համաձայն լինի, որ Ռուսաստանն ավելացնի խաղաղապահների թիվը։
Այսպես, Պուտինը առանձնապես չի ծավալվել ղարաբաղյան թեմայի շուրջ, ընդգծել է, թե ամենակարևորն այն է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով հնարավոր է եղել հաստատել հրադադար և փրկել մարդկանց կյանքեր։

Նա, փրկօղակ է նետել Փաշինյանի համար: Եթե Փաշինյանը ի վիճակի չէ ապահովել Արցախի ու Հայաստանի անվտանգությունը՝ ռուսական ռազմական ներկայությունը պետք է ավելանա, ընդ որում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում:

Ոչ թե նրա համար, որ այդպես ռուսական շահն է պահանջում, այլ որովհետև Փաշինյանը նոյեմբերի 9-ի իր ստորագրությամբ կապիտուլյացիա ստորագրած կողմ է դարձրել Հայաստանին: Ու այսքանից հետո չի կարողանում լուծել Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցերը:

Չունենալով համապատասխան հանձնաժողովներ ու դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի հետ՝ Ադրբեջանը GPS-ով Հայաստանի սահմաններից է արդեն կտորներ պոկում: Հետևաբար՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում պետք է մեծացվի:

Պուտինը կսպասի Փաշինյանի պատասխանին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 21265 անգամ
Լրահոս
Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ» Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am