Վրաստանի ԱԳ նախարարը չի բացառում Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու հնարավորությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն չի բացառում ՌԴ-ի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու հնարավորությունը: Ջանելիձեն «Մաեստրո» թբիլիսյան հեռուստաընկերության եթերում նշել է, որ ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավարի հետ հանդիպման համար անհրաժեշտ են «համապատասխան հանգամանքներ և նախապատրաստություն»: «Որպեսզի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումը կայանա, անհրաժեշտ են համապատասխան հանգամանքներ ու նախապատրաստություն: Մենք, իհարկե, չենք բացառում այդ հնարավորությունը»,- հայտարարել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
