Նիկոլը չի ճանաչի Արցախի կարգավիճակը, դա չի մտնում նրա դավաճանական ծրագրի մեջ

«Le monde» օրաթերթին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը երեկ վստահեցրել է, որ Արցախի կարգավիճակի հարցը դուրս չի բերվել օրակարգից:

«Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է խաղաղության տանող բանակցությունների հիմնաքարը։ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը զուտ այն պատճառով, որպեսզի հնարավորություն, շանս ընձեռի բանակցությունների միջոցով հասնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Ոմանք այսօր սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից։ Այդ առնչությամբ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են, որ Արցախի կարգավիճակի հարցը շարունակելու է մնալ բանակցությունների օրակարգում, որը գոհացնող է։ Տվյալ հարցում Ադրբեջանի անհամաձայնության դեպքում Հայաստանը կդիտարկի Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը», ասել է Արա Այվազյանը։

Այսպես, ՀՀ արտգործնախարարը շեշտում է, թե ոմանք սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից։
Շատ լավ, բայց իշխանությանը ի՞նչ է պակասում, որպեսզի հենց հիմա պատերազմից հետո Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը: Չէ՞ որ բանակցություններ չեն ընթանում, իսկ Ալիևը չի ուզում լսել բանակցությունների շարունակման մասին:

Հիմա հույս ունե՞ն, որ Ալիևը ստորագրելու է խաղաղության համաձայնագիր, որով Հայաստանին կապիտուլյացիայի է ենթարկե՞լ...

Իշխանությանը հիշեցնենք, որ Ալիևը համարում է, որ հակամարտությունը լուծել է արդեն, բանակցությունների շարունակման իմաստ չկա, քանի որ Ադրբեջանը լուծել է խնդիրը ի շահ Ադրբեջանի: Իսկ սա նշանակում է, որ Բաքուն չի համաձայնելու նաև Արցախի կարգավիճակի սահմանմանը: Այդ մասին արդեն իսկ Ալիևը հայտարարել է մի քանի անգամ:

Երեկ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին, որում նշել է, թե Արցախի հարցն առանձին հարց է. «Ինչպես իմ հրապարակած Ճանապարհային քարտեզով ասել եմ, Արցախի հարցի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ պետք է վերսկսվեն, տեղի ունենան, ինչի առաջին քայլերը մենք տեսնում ենք, և Արցախի կարգավիճակը պետք է ճշգրտվի այդ համատեքստում»:
Հարցին, ի՞նչ է լինելու Արցախի կարգավիճակի հարցը, Ադրբեջանի նախագահն ասում է՝ նման հարց չկա օրակարգում, հակամարտությունը կարգավորված է, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Դե գիտեք, ի վերջո, բանակցային գործընթացի ողջ ընթացքում Ադրբեջանն ասել է, որ Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանից դուրս չի կարող լինել: Միշտ է ասել: Բայց դրա արդյունքում բանակցությունները, միևնույն է, շարունակվել են, և բանակցային գործընթաց տեղի է ունեցել: Եվ էլի ես վերադառնում եմ նույնին. ի՞նչ պետք է մենք անենք՝ պետք է կայունացնենք իրավիճակը: Պետք է կայունացնենք իրավիճակը, և դա հեշտ չի լինելու: Եվ պետք է բոլորս կենտրոնանանք իրավիճակը կայունացնելու վրա, որպեսզի հնարավոր լինի այդ հարցերը, այդ օրակարգը...: Տեսեք, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եկան Երևան, ըստ էության, հարցեր, որ մենք իրենց հետ քննարկեցինք, հետևյալն էին՝ որ բովանդակային հարցեր քննարկելուց առաջ պետք է հումանիտար հարցերը լուծվեն՝ գերիների փոխանակման, որոնողական աշխատանքների հարցերը լուծվեն, որպեսզի մենք, ըստ էության, քննարկումներ ունենանք համանախագահների հետ: Որովհետև այս պայմաններում, երբ հումանիտար բազմաթիվ հարցեր կան չլուծված, ըստ էության բանակցությունների մասին խոսք դժվար, շատ դժվար կլինի: Շատ դժվար կլինի: Իսկ կարգավիճակի հետ կապված մեր տեսլականը ես իմ հրապարակած Ճանապարհային քարտեզի առաջին կետում ձևակերպել եմ»:
Ցնցող տրամաբանություն...

Այսինքն, ըստ Փաշինյանի, եթե նախկինում հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի հարցը կար, սակայն Ադրբեջանը սկսեց պատերազմ ու հիմա հարցը փակված է համարում, այս պայմաններում Փաշինյանը էլի հույս ունի, որ Ալիևը մի գեղեցիկ օր կճանաչի Արցախի կարգավիճա՞կը...

Իհարկե՝ ո՛չ: Փաշինյանը գիտե, որ Ալիևը չի ճանաչելու Արցախի կարգավիճակը: Պարզապես Փաշինյանը համարձակություն չունի ճանաչել Արցախի կարգավիճակը, ընդամենը դրա համար պատճառ է բերում, թե Ալիևը նախկինում էր չէր ցանկանում լսել կարգավիճակի մասին որևէ բան, բայց բանակցում էր: Փաշինյանը չի կարող ճանաչել Արցախի կարգավիճակը, քանի որ դա չի մտնում իր դավաճանական ծրագրի մեջ:

Իսկ, այն, որ Փաշինյանը կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրել ու սրանից հետո Ալիևն առհասարակ չի լսելու կարգավիճակի մասին որևէ թեմա՝ դա Փաշինյանի համար կարևոր չէ: Կարևորը՝ Ադրբեջանի ցանկություններին համահունչ ծրագիրը մինչև վերջ առաջ տանելն է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3853 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ամառը չի նահանջում․ նորից տաք օրեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 45 անօդաչու սարք ՌԴ-ն մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը․ Հոխիկյան Արցախցիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ» Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ» Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am