Դավաճանի գործընկերը. հուսահատ արդարացումներ Արայիկ Հարությունյանից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ բազում սրտաճմլիկ հայտարարություններ է արել,պատերազմի պարտության եւ մեղքերի սլաքներնն ուղղելով հայաստանյան իշխանության կողմը, ապա խոստացել, թե հեռանում է քաղաքականությունից, առաջիկայում արտահերթ ընտրություններ է կազմակերպելու: Վստահեցրել է նաեւ, որ պատրաստ էր պատերազմի ավարտից հետո հրաժարական ներկայացնել, սակայն հաշվի առնելով արտաքին եւ ներքին վտանգներ եւ ընտրություններ անցկացնելու անհնարինության փաստը, հետաձգել է որոշումը: Այս ամենը, հարկավ, տրագիկոմեդիա կընդունեինք՝ համարելով, թե մավրն արել է իր գործը, նա պետք է հեռանա, եթե իրադրությունն այսքան ողբերգական չլիներ: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի հետ 44 պրյա պատերազմը տանուլ տված նախագահը, ով հավասարապես մասնակցել է պարտության ու դավաճանության ծրագրին, այսօր փորձում է ջրից չոր դուրս գալ եւ ողջ մեղքը բարդել իր դավաճան գործընկերոջ վրա: Նա ասում է, որ որ օրինակ եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները և արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ: Կամ եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ու՞մ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում և թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում: Սահմանադրական լիազորությունների ու իրական կյանքում գործառութային խիստ սահմանափակումների միջև մեծ տարբերության պայմաններում ես, իմ կարծիքով, կատարել եմ հնարավոր ամեն ինչ նպաստ բերելու Հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործին՝ անկախ իմ պաշտոնական ու ոչ պաշտոնական լիազորություններից ու հնարավորություններից: Հիմա հարց պարոն Հարությունյանին՝ եթե ձեր համար գաղտնիք չէր, որ չեք լինելու սահմանադրորեն ձեզ վերապահված պարտավորությունների կրողն ու կատարողը, ապա ինչու էիք դառնում ԱԽ նախագահ, ընդհանրապես ինչու է Արցախում ընդհանրապես այդ ինստիտուտը եղել: Արայիկ Հարությունյանի քաղաքական անմեղսունակության աստիճանն այնքան գերադրական է, որ նա միջազգային հանրության առջեւ բաց տեքստով ըստ ամենայնի կրկնում է Փաշինյանի կործանարար թեզը, թե Արցախը Հայաստան է եւ վերջ եւ ՀՀ ղեկավարն է կառավարում բանակից սկսած վերջացրած մնացած ոլորտները:
Արայիկ Հարությունյանն ասում է նաեւ.<< Այս 44-օրյա պատերազմում կան երեք հիմնական հարցեր ու դրանցից բխող քննադատություններ: Առաջինն այն է, թե արդյոք ճի՞շտ էր պատերազմը կանգնեցնել նոյեմբերի իննին այդ պայմաններով, և այդ հարցին անկեղծորեն պատասխանել եմ քանիցս, որ այդ պահին այլընտրանքն ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներն էր, ընդհուպ՝ լրիվ հայրենազրկումը: Երկրորդ հարցն այն է, թե արդյոք հնարավոր չէ՞ր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով, իսկ երրորդը, թե արդյոք հնարավոր չէ՞ր նախօրոք այնպես անել, որ հայկական զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեին պատերազմին: Վերջին երկու հարցերի պատասխաններն էլ դրական են, սակայն մանրամասներին կանդրադառնամ մեկ այլ առիթով…>>: Հիմա հարց Արայիկ Հարությունյանին՝ իսկ ճիշտ չէր, որ այդ ամենի մասին մտածեիք պատերազմի ընթացքում, այլ ոչ թե հիմա դա սեփական փիառին ծառայեցնեիք: 44 օրվա ընթացքում դուք անխոնջ ծառայել եք Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին, անվերապահ կատարել նրանց բոլոր հրահանգները, դարձել նրանց խամաճիկը, նրանց հրահանգով մերժել է նախկին նախագաների հետ հանդիպումը, մերժել է Արցախի հերոս զինվորականներին եւ հրամանատարական բունկերը հանձնել է Աննա Հակոբյան-Սամվել Բաբայան զույգին: Այդ ընթացքում էլ անձամբ է մասնակցել ստի ու կեղծիքի հաղթարշավին՝ հոլիվուդյան ժպիտով սուրճ խմել առաջնագծում: Ու հիմա եկել մեզ ուզում է համոզել, թե ինքը փայ չունի դավաճանական այս ծրագրում, թե շատ պատահական է պատերազմից առաջ վաճառել իր կալվածքները, որոնք այսօր մնաել են թուրքին: Եթե Արայիկ Հարությունյանն անմիջապես չգտնվեր թուրքի յաթաղանի տակ, ապա վստահ եղեք նա էլ կշարունակեր Նիկոլ Փաշինյանի պես ձեւացնել, թե ոչինչ էլ չի եղել ու ինքը պետք է շարունակի կառչած մնալ իր աթոռին:

Անի Սահակյան

դիտվել է 2602 անգամ
Լրահոս
Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am