Кто у нас не первый, тот у нас второй

Նիկոլ Փաշինյանն օրեցոր կորցնոմ է բանականությունն ու ադեկվառությունը, քանզի նրա ուշքն ու միտքը միայն սեփական աթոռն անառիկ պահելն է: Եւ այդ նպատակի համար նա պատրաստ է միջազգային մակարդակի ստեր տարածել, փչացնել արտաքին հարաբերությունները, դե իսկ իրականությունն ու երեւույթները մանիպուլացնելը նրա ողջ կյանքի գլխավոր զբաղմունքն է : Այսպիսով, նա երեկ հարցազրույց է տվել Ազատություն ռադիոկայանին եւ մի շարք ուշագրավ հայտարարություններ արել: Խոսելով խաղաղ պայմաններում Արցախի տարածքային եւ մարդկային կորուստների, մասնավորապես, մի քանի տասնյակ հայ զինվորների գերեվարման մասին, Փաշինյանը լղոզել է իրավիճակը եւ որպեսզի թոզ փչի հանրության աչքերին, հայտարարել է, թե ոչ միայն հայ զինվորներն են շրջափակման մեջ հայտնվել, այլեւ ռուս խաղաղապահները: Հարցազրույցը դեռ չա վարտած՝ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը թարս չափալախ հասցրեց Փաշինյանի դեմքին, շտապեց հերքել պետության ղեկավարի մակարդակով տարածվող միջազգային սուտը: Իհարկե, միայն այս փաստը բավարար է, որ չանդրաառնանք հողատու դավաճանի մյուս հայտարարություններին, քանզի ակնհայտ է, որ ինչպես նախորդը, բոլորն էլ սուտ են, բացահայտ կեղծիք եւ մանիպուլացիա, բայց ունենք այն, ինչ ունենք, եւ Փաշինյանին աջակցող խավը պարտավոր է ճանաչել իր կուռքին, որը ոչ միայն դավաճան է, այլեւ տգետ եւ ցինիկ: Օրինակ նա իր հրաժարականի պահանջն <էլիտար բունտ> է որակում ու իր արեւին բացատրում, թե կան մարդկանց որոշաի խմբեր, ովքեր ժողովրդին փորձում են կտրել իշխանության հաստատման գործընթացից եւ իրենից վերցնել իշխանությունը: Մեը հարցնող լինի՝ երկուսուկես տարի առաջ այդ ինչպես ինքը հասավ իշխանության, այո, միգուցե Արցախի կորստի ցավը հասու չէ 2018-ին փնթի եւ փողոցային ասֆալտ չափչփող զանգվածի ուղեղին եւ այսօր արժանապատվության երթին մասնակցում են գիտակցական բարձր մակարդակ ունեցող, հանրության կոկիկ խավի ներկայացուցիչներ, բայց նրանք նույնքան ժողովուրդ կոչվելու իրավունք ունեն, որքան Փաշինյանին աջակից փողոցային թափթփուկները: Ինչ խոսք համեմատությունն ինքնին վիրավորական է այսօրվա երթերին մասնակիցների տեսանկյունից, բայց եթե հարցը քննարկում ենք ժողովրդի տեսանկյունից, թե ով է ժողովուրդ, ով ոչ, ապա միանգամայն սինխրոն պատասխաններ ենք ստանում: -Երբեմն աշխատանքային մակարդակում մենք այս պրոցեսը կոչում ենք, այսպես ասած, էլիտար բունտ, որի իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է, որովհետև հարցը հետևյալն է՝ ժողովո՞ւրդն է ձևավորում իշխանություն, թե՞ ինչ-որ մարդիկ փակ սենյակներում պայմանավորվածություններով ձևավորում են իշխանություն: Ըստ էության, ի՞նչ է առաջարկվում, ասվում է, որ եկեք այնպես անենք, որ ժողովուրդը չձևավորի իշխանություն, այլ իշխանությունը ձևավորեն ինչ-որ էլիտար խմբեր՝ փակ սենյակներում, փակ ակումբներում, փակ որոշումների հիման վրա: Սրանում է ամբողջ պրոբլեմը:Ես արդեն ասացի, որ համարում եմ՝ ինձ ժողովուրդը այդ կարգավիճակը տվել է ի պահ, ասում է նա: Նախ Նիկոլ Փաշինյանն այստեղ էլ է խաբում՝ ասելով, թե ժողովուրդն իշխանությունն իրեն ի պահ է տվել: ժողովուրդն ուղղակի ընտրությամբ վարչապետ չի ընտրում: Սահմանադրությամբ հստակ սահմանված է վարչապետի ընտրության և նշանակման կարգը: Վարչապետ է դառնում Ազգային ժողովի մեծամասնության աջակցությունը վայելող անձը։ Միջազգային պրակտիկան ևս վկայում է, որ ի տարբերություն նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգ ունեցող երկրներում նախագահների հրաժարականների, պառլամենտական կառավարման ձևի պայմաններում վարչապետերի հրաժարականներն առավել շատ հանդիպող երևույթներ են, որոնք հաջորդում են հանրության համար կարևոր իրադարձության կամ վարչապետի այս կամ այն ոլորտի քաղաքականության ձախողման։ Հաճախ անգամ հարկային բարեփոխման կամ քաղաքաշինության ոլորտի ձախողումներն են դառնում կառավարությունների հրաժարականի պատճառ։
Հիմա մեկը, ով հայրենիք է հանձնել թուրքին եւ վտանգի տակ դրել ՀՀ ինքնիշխանությունը , համարում է, որ ոչինչ էլ չի եղել: Մի բան ակնհայտ է, որ կտրվել է Փաշինյանի եւ իրականության միջեւ կապը, նա չի նկատում որ իր հրաժարականի հարցով ձեւավորված Արցախի պահանջը, չի հասկանում տարրական բան, որ պարտադիր չէ լինել էլիտա, ցավալու համար հինգ հազար եւ ավելի երիտասարդ տղաների կորուստը: Նա մարդ է, ով կարող է իրեն իրավիճակի պատասխանատու համարել, բայց ոչ մեղավոր <<Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը>>: Այսպիսի հայտարարություն անելուց հետո նա առնվազն պետք է անկեղծ լիներ եւ հայտարարեր՝ եթե ինքը չէ, ապա իր կինն է Աննան Հակոբյան, կամ էլ տիկնոջ սրտի հրամանատարը՝ Սամվել Բաբայանը: Հենց այս զույգի հրամանատարությամբ է իրականություն դարձել մեծ պարտությունն ու դավաճանության ծրագիրը: Այնպես որ այս իրավիճակը ռուսական ասացվածքն է հիշեցնում Кто у нас не первый, тот у нас второй

Անի Սահակյան

դիտվել է 5578 անգամ
Լրահոս
Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am