Նիկոլ Փաշինյանը ստորացված է ադրբեջանցիների, Ալիևի կողմից. Արսեն Բաբայան (video)
Կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն ասաց. «Նիկոլ Փաշինյանն առնվազն պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և կենթարկվի: Քաղաքացիների նոր գերեվարումները նշանակում են, որ չունենք իշխանություն, այն իր տեղում չէ: Բացի գերիները, մենք ամեն օր կորցնում ենք գյուղեր: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր ծրագիրը հասցնել ավարտին, դրա համար էլ չի տալիս հրաժարական, բայց իր տալ-չտալուն որևէ մեկը չի նայում»:
