Կոլեկտիվ անպատասխանատվությո՞ւն

Երեկ լրատվամիջոցները գուժեցին, որ Արցախի Խծաբերդ եւ Հին թաղեր գյուղերը վերջնականապես անցան թշնամուն։

Վերջին օրերին այս համայնքների համար թեժ մարտեր էին ընթանում, մի պահ հայտարարվեց, թե գյուղերը ռուս խաղաղապահների ջանքերով կմնան հայկական վերահսկողության տակ, մինչդեռ երեկ հրապարակված քարտեզից պարզ դարձավ, որ դրանք եւս հանձնվել են։ ՀՀ պատկան մարմինները որեւէ պարզաբանում չեն ներկայացնում սրա վերաբերյալ։

Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի կուսակից, ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանից հետաքրքրվեցինք՝ Արցախում գիտե՞ն, թե ինչու այդ համայնքները հանձնվեցին հակառակորդին։ «Այդ հարցը պետք է տաք Նիկոլ Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին, որոնցից մեկը համաձայնություն է տվել, մյուսն էլ ստորագրել է խայտառակ հայտարարությունը, բայց այսօր չեն կարողանում պահել դրա ոչ մի կետը։ Ես չգիտեմ, թե ոնց են տվել, բայց, այո, լսել եմ, որ մերոնք դուրս են եկել այդ համայնքներից»։

Իսկ Վիտալի Բալասանյանը, ով այժմ համագործակցում է Արայիկ Հարությունյանի հետ, պաշտոն է ստացել, այս երկու համայնքների հարցում չի՞ կրում պատասխանատվություն։ Գալստյանն ասաց, որ ինքը վերջին օրերին Հայաստանում է եղել եւ հիմա Արցախ վերադարձի ճանապարհին է, չի խոսել Բալասանյանի հետ․ «Վիտալի Բալասանյանը, չգիտեմ՝ այդ պայմանագրի կետերը պահպանելու համար կրում է պատասխանատվություն, թե ոչ, ես տեղյակ չեմ, վերադառնում եմ, կխոսեմ»։ Դիտարկմանը, թե իշխանությանը մաս կազմելով՝ արդեն իսկ ստանձնել է պատասխանատվություն, Գալստյանը չհակադարձեց, միայն ասաց․ «Ես չեմ խոսել իր հետ, դրա համար եմ ասում, որ ինձ ոչինչ հայտնի չէ»։

դիտվել է 1648 անգամ
Լրահոս
Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am