Կքննարկվի Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը. Գենադի Գատիլով
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի զինվորականները փետրվարի 19-ին կանցկացնեն Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի հարցով առաջին նիստը, հայտնում է Interfax-ը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գենադի Գատիլովը: «Նիսիտ աշխատանքին կմասնակցեն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի, ինչպես նաև այլ առանցքային երկրների զինվորական ներկայացուցիչներ, որոնք մտնում են Սիրիայի աջակցության միջազգային խմբի մեջ»,- ասել է նա:
