Շատ մի հրճվեք, թուրքերին այլ պատճառով են պատժում

Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական արտադրության C-400 (S-400) հակահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն այս մասին հայտարարեց, ընդգծելով, որ պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում։ Դրանց թիրախում են Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։

Պատժամիջոցների կիրառման առթիվ Twitter-ում արած գրառման մեջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն անցած գիշեր նշում էր․ - «Չնայած մեր նախազգուշացումներին` Թուրքիան Ռուսաստանից գնեց և փորձարկեց C-400 համակարգերը։ Մենք չենք կարող հանդուրժել որևէ մեծածավալ ձեռքբերում, որ կատարվել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրից»։ Դրա հետ մեկտեղ, պետքարտուղարը հատուկ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հակված է շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը Անկարայի հետ։

Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների անխուսափելիության մասին հայտնի դարձավ անցած շաբաթ։ Reuters գործակալությանն այդ մասին տեղեկացրել էին ամերիկյան կառավարությանը մոտ կանգնած միանգամից չորս աղբյուրներ։ Ռուսական արտադրության C-400 համակարգերի ձեռքբերման դեմ պաշտոնական Վաշինգտոնը պայքարում էր տարիներ շարունակ։ Ամերիկյան իշխանություններն ու ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտավախություն ունեին, որ դաշինքի՝ մեծությամբ երկրորդ բանակի կողմից ռուսական արտադրության նորագույն հակահրթիռային համակարգերի կիրառումը կարող է արևմտյան ռազմական գաղտնիքների մի մասը հասանելի դարձնել Մոսկվայի համար։ «C-400 համակարգերի ձեռքբերումը վտանգում է թե՛ ամերիկյան ռազմական տեխնոլոգիաները և թե՛ ամերիկացի զինվորականներին», - անցած գիշեր նշում էր Մայք Փոմփեոն։

Հայաստանյան համացանցային դաշտում որոշակի գոհունակ մթնոլորտ է տիրում ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների առիթով, սակայն չպետք է մոռանալ, որ Վաշինգտոնի քայլը պայմանավորված է ռուս-թուրքական փոխհարաբերությունների խորությամբ, և այստեղ Արցախում Թուրքիայի ներգրավվածության հարց առհասարակ գոյություն չունի:

Պաշտոնական Անկարան բավականին արագ արձագանքեց պատժամիջոցների կիրառման մասին տեղեկություններին։ Թուրքիայի ԱԳՆ-ի հատուկ այս առթիվ տարածած հայտարարության մեջ նշում էր, թե պատժամիջոցների սահմանումը «լուրջ սխալ է Վաշինգտոնի կողմից»։ Թուրքական դիվանագիտական գերատեսչության պնդմամբ՝ Անկարան անհրաժեշտության դեպքում կարող է հանդես գալ պատասխան պատժամիջոցների կիրառման նախաձեռնությամբ։

Անկարայի դեմ սահմանված պատժամիջոցների մասին երկուշաբթի երեկոյան խոսեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Անկարայում Միացյալ Նահանգներից միանգամայն այլ սպասելիքներ ունեին։ «ՆԱՏՕ-ում մեր դաշնակից ԱՄՆ-ից մեր ակնկալիքը ոչ թե պատժամիջոցներն են, այլ աջակցությունը՝ նախևառաջ տարածաշրջանն ապակայունացնող ահաբեկչական կառույցների դեմ պայքարում», - հայտարարել է Էրդողանը։

Երկու օր առաջ Էրդողանն ասաց, որ Եվրամիության «գիտակից անդամները» այս շաբաթ անցկացված գագաթաժողովում խափանեցին Թուրքիայի դեմ պատժամիջոցեր սահմանելու ջանքերը ու պնդել, որ գարնանը, մարտ ամսին կայանալիք ԵՄ հաջորդ գագաթաժողովում ևս Անկարային վնասող որոշումներ չեն ընդունվի։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնյաների հետ հեռավար հանդիպմանը Էրդողանը ելույթ է ունեցել ու ԱՄՆ-ի և Եվրամիության կառավարություններին կոչ արել դուրս գալ «հակաթուրքական լոբբիստների ազդեցությունից»։ Նրա խոսքերով՝ երկխոսության և համագործակցության միջոցով չլուծվող խնդիրներ չկան։

Նկատենք, որ անցած հինգշաբթի Եվրամիության առաջնորդները համաձայնության եկան Թուրքիայի որոշ քաղաքացիների հանդեպ պատժամիջոցներ սահմանելու հարցում՝ ավելի կոշտ քայլերը հետաձգելով մինչև մարտ ամիսը։ Դա բացատրվեց նաև Բրյուսելի քայլերը ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ համակարգելու առումով։ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին։

Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջ են դնում ԵՄ անդամներ Հունաստանը և Կիպրոսը, պնդելով, որ Միջերկրականի արևելքում էներգակիրներով հարուստ շրջանում Թուրքիան հետազոտական աշխատանքներ է կատարում Հունաստանի տնտեսական գոտում։ Ֆրանսիան պաշտպանում է Հունաստանի ու Կիպրոսի պահանջները։

Միևնույն ժամանակ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) երկրի իշխանություններին կոչ Է անում հնարավորինս շուտ ակտիվացնել C-400 զենիթա-հրթիռային համալիրները (ԶՀՀ), որոնց ձեռքբերման պատճառով Վաշինգտոնը պատժամիջոցներ Է սահմանել Անկարայի դեմ: Ըստ «Արմենպրես»-ի՝ «C-400-ների ձեռքբերումը, որոնք դարձան ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառ, Թուրքիայի սուվերեն որոշումն Է, այդ պատճառով մենք չենք ընդունում այդ քայլը,- դեկտեմբերի 15-ին Twitter-ի իր Էջում գրել Է ԺՀԿ-ի պատգամավոր Ունալ Չևիքյոզը: «Այն, ինչ որ պետք Է այժմ անել, հնարավորինս արագ այդ համակարգերն օգտագործելն Է, որոնցում 2,5 միլիարդ դոլար Է ներդրվել»:

ԱՄՆ-ի իշխանությունները դեկտեմբերի 14-ին հայտարարել են սահմանափակումներ մտցնելու մասին Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության, դրա ղեկավարի և հանրապետության ևս երեք քաղաքացիների՝ Մուստաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօղլուի և Ֆարքութ Յիգիթի նկատմամբ՝ «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդների հակազդման մասին» (CAATSA) օրենքի շրջանակում: Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության համաձայն՝ սահմանափակումները «հստակ նախազգուշացում» են այն մասին, որ ԱՄՆ-ը «լրիվ չափով կկիրառի CAATSA-ն» և «չի հանդուրժի զգալի գործարքները Ռուսաստանի պաշտպանական և հետախուզական հատվածների հետ»:

Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել ամերիկյան պատժամիջոցների դատապարտմամբ և խոստացել ձեռնարկել պատասխան միջոցներ: Արտաքին քաղաքական գերատեսչությունում նաև ընդգծել են, որ Անկարան «ձեռնպահ չի մնա այն միջոցների ձեռնարկումից, որոնք անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության ապահովման համար»: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ընդգծել Է, որ Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու՝Վաշինգտոնի մտադրությունները ռուսական C-400-ների ձեռքբերման պատճառով հարգանքի բացակայության դրսևորում Է ՆԱՏՕ-ի գծով կարևոր գործընկերոջ նկատմամբ:

Թուրքիան, Արցախում պատերազմում «եղբայրական Ադրբեջանին» օգնելուց հետո ակնհայտորեն իր ռազմական հզորությունն է ցուցադրում: Անօդաչուների վաճառքի նոր հորիզոններ են բացվում: Ուկրաինան և Թուրքիան տեխնոլոգիաների փոխանցման և գրոհային անօդաչու թռչող սարքերի ու արտադրության մասին համաձայնագիր են կնքել։ Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ թուրքական ընկերությունների հետ համաձայնագիրը ստորագրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը: Ստորագրումը տեղի է ունեցել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության նախագահ Իսմայիլ Դեմիրի գլխավորած թուրքական պատվիրակության այցի շրջանակներում:

Տարանի խոսքով՝ առաջին հերթին խոսքն այն նախագծերի մասին է, որոնք կոչված են արմատապես ուժեղացնել Սևծովյան-Ազովյան տարածաշրջանում անվտանգության բարելավման նպատակով Ուկրաինայի ռազմածովային ուժերի մարտական կարողությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4370 անգամ
Լրահոս
Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով Վալերի Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան ԱՄՆ-ը հայտարարել է, որ կվերացնի կալիումի բելառուսական արտադրողների նկատմամբ պատժամիջոցները Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին Վատ եղանակի պատճառով այսօր չեղարկվել են Բաթումի-Ստամբուլ բոլոր չվերթները Փաշինյանը կատարել է «փոխանցումը». վաղը Ադրբեջանից ՀԱԵ-ին կմեղադրեն ֆինանսական մեքենայության մեջ Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ ինչ իրավիճակ է հանրապետությունում Չեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը Մեծ է հաջողության հասնելու հավանականությունը. Աշոտյան Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ Լատվիան երկարաձգել է իր օդային սահմանային գոտում գիշերային թռիչքների արգելքը Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում․ կան բերման ենթարկվածներ «Դու դատվելու՛ ես, այ…». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին. video Լուկաշենկոն ազատ է արձակել ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային Զապորոժիեի ատոմակայանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն․ Գրոսսի Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ․ երկու հետևություն մեզ համար․ Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am