Կուբան և ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել
Կուբան և ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել երկու երկրի միջև առևտրային չվերթների վերականգնման մասին: Ավիահաղորդակցությունը կվերսկսվի վերջին ավելի քան հիսուն տարվա ընթացքում առաջին անգամ: Համաձայնագրով նախատեսվում է ԱՄՆ-ի և Կուբայի միջև օրական իրականացնել ավելի քան 100 չվերթ: Երթուղիները կգործարկվեն մի քանի ամսվա ընթացքում: BBC-ն նշում է, որ ներկայումս գլխավոր հարցն այն է, թե Կուբայի ենթակառուցվածքը կկարողանա գլուխ հանել նոր զբոսաշրջիկների հոսքից:
