Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չէ. Էդուարդ Շարմազանով (video)
Վահրամ Բաղդասարյանի գործով վերաքննիչ բողոքի քննության մեկնարկից առաջ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ ինչի՞ արդյունք են կալանավորման միջնորդությունները, որոնք մեկը մյուսի հետևից բերվում են դատարաններ, նշեց. «Արդյունք է հողատուի վախերի, նրա հոգևարքի, նրա ոչ հավասարակշիռ իրավիճակի, նրա՝ իրավիճակը չտիրապետելուն:
Ակնհայտ է, որ հողատու Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է և փորձում է ձերբակալություններով, կալանավորումներով, իրավական տեռոր իրականացնելով՝ հասարակության առողջ հատվածին՝ նաև ընդդիմադիրներին, հետ պահել վճռական գործողություններից՝ նրա հրաժարականը պահանջելու առումով:
