Առանց նախապայմանների պետք է խոսել. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դարձյալ դատապարտել է Թուրքիայում և հատկապես Պոլսում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները: Ըստ AA-ի՝ կոչ ուղղելով բոլոր քաղաքական կուսակցություններին՝ նա ասել է «Ես կոչ եմ անում կուսակցություններին՝ շարունակել ահաբեկչության դեմ պայքարի աշխատանքները: Առանց նախապայմանների` պետք է խոսել բոլոր թեմաների մասին»:
