Կենտրոնական բանկն անզոր է փրկել դրամը

Դրամի փոխարժեքը անկում է ապրում մեծ արագությամբ։ Դեկտեմբերի 11-ին տարադրամի փոխանակման կետերում դոլարի առքը 520 դրամ էր, վաճառքը՝ 526 դրամ։ Չնայած Կենտրոնական բանկը դեռևս նոյեմբերի 24-ին արտարժութային շուկայում սկսել էր գործառնություններ իրականացնել՝ դրամի փոխարժեքի անկումը զսպելու համար, սակայն փաստացի ԿԲ-ն անզոր է փրկել դրամը։

«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- նշված էր ԿԲ-ի նոյեմբերի 24-ի տարածած հաղորդագրության մեջ։ Այդ ժամանակ արդեն դոլարի փոխարժեքը հատել է 500 դրամի հոգեբանական շեմը շեշտակի արագությամբ բարձրանում էր։ Ըստ rate.am կայքի՝ հայաստանյան բանկերում այդ օրը դոլարը գնվում է 506-510 դրամով, վաճառվում՝ 515-518 դրամով:

Սովորաբար, երբ Կենտրոնական բանկը հայտարարում է գործառնություններ իրականացնելու մասին, դրանից հետո նշանակալի քանակությամբ դոլար և այլ արտարժույթ է մտցնում շուկա՝ զսպելու համար փոխարժեքի ավելի շեշտակի աճը։
Փաստորեն ֆինանսական շուկայի վիճակն այնքան վատ է, որ կատարված քայլերը արդյունք չեն տվել։ Դրամի փոխարժեքը ոչ միայն չի վերադարձել պատերազմական շրջանի 480 դրամ շեմին, կամ էլ գոնե մնացել կենտրոնական բանկի գործիքներ կիրառման պահին արձանագրված 510 դրամի շրջանակում։ Դրամի արժեզրկումը շարունակվել է և անկման միտումը դեռևս շարունակվում է։ Դեկտեմբերի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.85 դրամով և կազմել 520.62 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.02 դրամով և կազմել 630.94 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 7.11 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.95 դրամով և կազմել 688.00 դրամ:

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից առաջ դոլարի փոխարժեքը 480-490 դրամ միջակայքում է։ Այսինքն՝ երկուսուկես ամսվա ընթացքում դրամը կտրուկ արժեզրկվել է համարյա 10 տոկոսով։ Կենտրոնական բանկը թերևս փորձում է անել ամեն ինչ, որ ֆինանսական ցնցումը շոկային չլինի, սակայն տնտեսական խորացող անկումը և գործող իշխանության տկարությունն անհնար են դարձնում իրավիճակի բարելավումը։ Եթե դրամի արժեզրկումը նպաստեր արտահանման աճին՝ հաշվի առնելով, որ հայկական արտադրանքի գինը դոլարային արտահայտությամբ նվազում է, որոշ ժամանակ անց տնտեսությունից եկող դրական ազդակները կկայունացնեին նաև ֆինանսական շուկան։ Իսկ առայժմ դրամի անկումը ուղեկցվում է բացառապես գների աճով, իսկ արտահանման աճ դեռևս չի արձանագրվել։ Այսպես շարունակվելու դեպքում ֆինանսական շուկան կկանգնի փլուզման առջև, իսկ գների աճը կդառնա անկառավարելի, և ԿԲ-ն այլևս ի զորու չի լինի կայունացնել վիճակը։


 Հայկ  Դավթյան

դիտվել է 12671 անգամ
Լրահոս
Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ» Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ» Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am