«Սուլթանը» հատել է բոլորի համբերությունը. Իրանը, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն՝ ընդդեմ Թուրքիայի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Նախագահ Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվում իր ասածը վերաբերում է Արաքսի հյուսիսում Իրանի տարածքների բռնագրավմանը: Նա չի՞ հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը», - գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Էրդողանի՝ Բաքվի ելույթը զայրացրել է նաև հարևան Իրանին, որը նախորդ օրը պաշտպանել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: «Դու իրավունք չունես կանգնել և ասել, որ դա (Ղարաբաղը-խմբ.) պետություն է՝ ելնելով քո ժողովի որոշումից: Նման վճռականություն անգամ Փաշինյանը չի ունենում, իսկ դու փորձում ես անցկացնել»,- ասել է էրդողանը՝ հավելելով, որ Մակրոնն այդպես էլ քաղաքականություն չսովորեց:

Իրականում Էրդողանի «թյուրքական երազանքների» իրագործումն արդեն գաղտնիք չէ որևէ մեկի համար: ԵՄ-ն այսօր պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ:

Ըստ Reuters-ի աղբյուրների՝ ԱՄՆ-ը ցանկացած օր կարող է հայտարարել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին: Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հնարավոր է պատժամիջոցներ սահմանեն Թուրքիայի հանդեպ՝ Վաշինգտոնը՝ ռուսական S-400 (C-400) հակաօդային պաշտպանության հրթիռները գնելու, Բրյուսելը՝ Միջերկրականի արևելքում էներգակիրների պաշարների հետազոտումը շարունակելու համար։
Reuters-ը, վկայակոչելով չորս տարբեր աղբյուրներ, որոնցից երկուսը ամերիկացի պաշտոնյաներ են, հաղորդում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է դիմելու երկար սպասված այդ քայլին։ Նույնիսկ հնարավոր է պատժամիջոցների մասին հայտարարվի դեկտեմբերի 11-ին, իսկ մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ դա կարող է տեղի ունենալ ցանկացած օր։ Պատժամիջոցների թիրախում են Թուրքիայի ռազմարդյունաբերությունը և դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

Դեռևս պաշտոնապես չհաստատված այս լուրի միայն հրապարակումը իսկույն ազդել է թուրքական լիրայի վրա, որն ավելի է արժեզրկվել։ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են վնասել Թուրքիայի տնտեսությունը, որն առանց այդ էլ պայքարում է կորոնավիրուսի պատճառած վնասների, երկնիշ սղաճի դեմ՝ սպառելով արտարժութային պահուստները։
Չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի երկարամյա գործընկերն է, տարածաշրջանում համարվել է Վաշինգտոնի դաշնակիցը, Reuters-ի աղբյուրները պնդել են, որ պատժամիջոցներն անխուսափելի են։ Վաշինգտոնը երկար է սպասել, որ Անկարան կփոխի իր կուրսը, բայց հիմա պատրաստ է գործել։ Պենտագոնը պատժամիջոցների վերաբերյալ հարցեր է ուղարկել Պետդեպարտամենտ։

Պատժամիջոցներն ամենայն հավանականությամբ կզայրացնեն Անկարային, ինչպես նաև լրջորեն կբարդացնեն նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հարաբերությունները Թուրքիայի հետ։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, թե ԱՄՆ-ի պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան ու կարող են վնասել ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների միջև հարաբերությունները։

Թուրքիան ռուսական հրթիռային համակարգերը ձեռք է բերել անցյալ տարի, իսկ անցած հոկտեմբերին փորձարկում է իրականացրել։ Անկարան հայտարարել էր, թե S-400-ները չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի համակարգին ու սպառնալիքներ չեն ստեղծի, առաջարկելով այդ խնդրով աշխատանքային համատեղ խումբ ստեղծել։

Բրյուսելում Եվրամիության առաջնորդները մտադիր են համաձայնեցնել Թուրքիայի որոշ քաղաքացիների նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանելու հարցը, բայց ըստ Եվրամիության գագաթնաժողովի հայտարարության նոր նախագծի՝ կոշտ քայլերը հետաձգվելու են մինչև գալիք մարտ ամիսը; Բրյուսելը մտադիր է համակարգել հնարավոր ապագա քայլերը ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հետ, ով պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4061 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am