«Պարտվել ենք, երբ ապավինել ենք այլոց դատին». Սեյրան Օհանյան

ՀՀ Պաշտպանւթյան նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը. «Հայոց պատմության մեջ չի եղել տևական մի ժամանակաշրջան, երբ վտանգված չլինեն մեր հինավուրց պետության գոյությունը, մեր ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը: Դարեր շարունակ մենք գոյության պայքար ենք մղել՝ հանուն մեր հայրենիքի, հանուն ազատ, անկախ ապրելու մեր իրավունքի: Պարտվել ենք, երբ ազգի բովանդակ ուժերը միավորելու փոխարեն ապավինել ենք այլոց դատին՝ արդարություն ակնկալելով: Եվ հաղթել ենք, երբ ոչ թե խնդրել, այլ նվաճել ենք մեր ազատությունը՝ կողք կողքի կանգնած, ուս ուսի տված, մի բռունցք, մի սիրտ ու հոգի դարձած պարտության մատնելով թշնամուն: Հայոց միասնության, հայոց ոգու անպարտելի ուժի մասին են վկայում նաև Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, երբ մեր ժողովուրդը, ցեղասպանության թարմ և արյունոտ վերքերից դեռևս չապաքինված, զարկված ու զրկված, զինվեց ու դուրս եկավ թուրքական կանոնավոր զորամիավորումների դեմ, որոնք մայիսի 15-ին մտել էին Ալեքսանդրապոլ և այնտեղից բաժանվելով երկու խմբավորումների՝ շարժվում էին Ապարանի ուղղությամբ դեպի Ղարաքիլիսա և Սարդարապատի ուղղությամբ դեպի Երևան՝ Հայաստանի և համայն հայութան սիրտը: ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ սա էր օրվա հրամայականը: Եվ հայ ժողովուրդը կատաղի մարտերում նվաճեց իր ազատությունը՝ մահվան դատապարտելով թշնամուն: «Մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանը հայտարարեց անկախ պետություն և ստանձնեց իշխանության պատասխանատվությունը։ Մայիսի 29-ին թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ պարզեցին» (հետագայում՝ խայտառակ պարտությունը հիշելիս, թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան Բաթումի բանակցությունների ժամանակ խոստովանել է. «…Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»)։ Սիրելի´ հայրենակիցներ, եկե´ք ուրեմն հավատանք մեր գենի զորությանը, սիրե´նք ու պաշտպանե´նք միմյանց, մեր հող հայրենին՝ դառնալով հայոց նորանկախ պետությունների և մեր ժողովրդի հավերժության երաշխավորը»:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am