Փաշինյանը կոալիցիա կազմելու ծրագի՞ր ունի

«Հրապարակ» թերթը գրում է.

Մի քանի օր է՝ լուրեր են շրջում, որ քաղաքական որոշ ուժեր եւ անհատներ Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային բանակցությունների մեջ են` ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հարցով։

Ավելին, կառավարության նոր նշանակումների որոշ մասը տեղավորվում է այդ ծիրում։ Բայց քանի որ պահը հարմար չէ համագործակցության մասին բացահայտ հայտարարելու, եւ այս կառավարության ճակատագիրն էլ անորոշ է, ուստի ընտրել են ստվերային համագործակցության ճանապարհը։

Փաշինյանի հնարավոր դաշնակիցների թվում նշում են անուններ, որոնք անգամ նրա հեռացումն են պահանջել․ ՀԱԿ, «Քաղաքացու որոշում», Արման Բաբաջանյան, Արամ Սարգսյանի «Հանրապետություն»։

Օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նշանակումը համաձայնեցվել է ՀԱԿ-ի հետ, Վաղարշակ Հարությունյանին Պնախարար դարձնելու լոբբիստն Արման Բաբաջանյանն է։ Օրակարգում է արդարադատության նախարարի հեռացման հարցը, որի համար պայքարում են ՀԱԿ-ականները։

ՔՈ-ի ղեկավար Սուրեն Սահակյանը մեզ հավաստիացրեց, թե «որեւէ տեսակի» կառավարության կազմում ընդգրկվելու բանակցություն չի ընթանում իրենց հետ։ «Դա ակտուալ կլիներ մինչեւ 1,5 նախարարության գործը որպես կառավարության ծրագիր ներկայացնելը»,- ասաց նա՝ նկատի ունենալով Փաշինյանի 6-ամսյա ճանապարհային քարտեզը։

«Մենք այլ աշխատանք ենք տեսնում՝ որպես կառավարության օրվա հրամայական՝ կառավարությունն աշխատեցնելն է, որպեսզի քաղաքացին այստեղ մնալու դեպքում ապահովություն զգա, որ պետությունը հոգ է տանում իր մասին, իր եւ երեխաների ապագայի համար լավ հեռանկարներ տեսնի»։

Այսինքն՝ նահանջե՞լ եք հրաժարականի պահանջից: «Մեր կարծիքով, լավագույն լուծումը Նիկոլ Փաշինյանի հեռանալը եւ նոր, չեզոք կառավարության ստեղծումն է»։ Բայց եթե հրաժարական չի տալիս, պիտի աշխատեն։

 

դիտվել է 1224 անգամ
Լրահոս
Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am