Թուրքիան չի դադարեցնի հրետանային հարվածները Սիրիայի քրդերի դիրքերին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հայտարարել է, որ Թուրքիան պատասխանելու է Սիրիայից եկող իր սահմանների սպառնալիքներին: «Մեզ ասում են՝ դադարեցրեք հրետանային հարվածները՝ ուղղված «Դեմոկրատական միություն» կուսակցության ու «Ժողովրդական պաշտպանության» ուժերի դեմ: Կներեք, բայց մենք դրա մասին անգամ չենք էլ մտածում: Ով էլ Թուրքիայի ուղղությամբ ականանետերից արկեր արձակի, ավելի շատ պատասխան կստանա մեր կողմից»,- ասել է նա:
