Նիկոլ Փաշինյանի բյուջեն ու պարտությունից հետո «խրախճանքը»

Ըստ էության, 2021 թվականի պետական բյուջեն չի կարող ընդունվել այն տեսքով, ինչ տեսքով որ ներկայացվել է Ազգային ժողով։ Գոնե պաշտպանության ոլորտի ծախսերը պարտադիր պետք է փոխվեն՝ կտրուկ ավելացվեն։

Գալիք տարվա պետական բյուջեում ծրագրված է պաշտպանության ոլորտին (մեծամասամբ՝ ռազմական պաշտպանությանը) հատկացնել բյուջեի ծախսերի 16.9%-ը՝ 312 մլրդ դրամ: Հատկանշական մի փաստ՝ պաշտպանության ոլորտի ծախսերը պատերազմի օրերին Ազգային ժողով ներկայացված բյուջեի նախագծում, նախորդ՝ 2020 թվականի համեմատ, աճել էր ընդամնեը 1.3%: Իսկ ամենաուշագրավն այն է, որ պաշտպանության ծախսերը մեծությամբ երրորդն են՝ սոցիալական ապահովության և հանրային կառավարման ծախսերից հետո։ Այսինքն՝ հանրային կառավարմանը, որն ամփոփում է պետական ապարատի պահպանությունը, ինպես նաև պետական պարտքի կառավարումը, ավելի շատ գումար է հատկացվում, քան պաշտպանությանը։ Ի դեպ, պրեմիաների գալիք տարվա ֆոնդն ավելացել է 21 տոկոսով, մինչդեռ պաշտպանության հատկացումների աճը ընդամենը, ինչպես արդեն նշեցինք, 1,3 տոկոս է կազմել։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագծի ներկայացման ժամանակ հայտարարեց, թե իրենք բյուջեի մշակումներն սկսել են ավելի վաղ, դեռ մինչև պատերազմի սկսվելը։ Անհեթեթ այս պնդումը արդարացման անհաջող փորձ էր, քանի որ պատերազմը պարտադրում է վերանայել բոլոր առաջնահերթությունները, բյուջետային հատկացումները առաջին հերթին։

Միայն պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին տրվելիք միանվագ փոխհատուցման համար ավելի քան 47 մլրդ դրամ կպահանջվի։ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի սահմանած հատուցման չափերով յուրաքանչյուր զոհվածի ընտնանիք պետք է ստանա 10 մլն դրամ միանվագ աջակցություն, որից հետո ընտանիքները 20 տարի ժամկետով ստանալու են նաև ամսական կենսաթոշակ՝ ամսական 200-300 հարյուր հազար դրամի չափով։ Այս ծախերը ըստ էության ներառվելու են պաշտպանության ծախսերի մեջ, որ այս պահի պաշտպանական բյուջեում կոպիտ հաշվարկով մոտ 15 տոկոսը կկազմեն։ Բացի այդ՝ Հայաստանի զինված ուժերը պատերազմի հետևանքով կորցրել են սպառազինության և տեխնիկայի զգալի մասը, ինչպես նաև սահմանյին ենթակառուցվածքները։ Հետևաբար մեր բանակը շատ արագ պետք է լուծի սպառազինության հարցը՝ ձեռք բերելով նոր զինատեսակներ, ինչպես նաև պետք է Հայաստանի գրեթե ողջ սահմանի երկայնքով Ադրբեջանի հետ շփման գծում նոր պաշտպանական բնագիծ կառուցի՝ սկսած դիրքերից ու խրամատներից, վերջացրած նոր զորանոցներ կառուցելով։

Գաղտնիք չէ, որ նախկին սահմանային բնագծի փոփոխության պատճառով հակառակորդին են փոխանցվել մեր տարիներ շարունակ կառուցած դիրքերն ու զորանոցները։ Այժմ մեր բանակը կենցաղային և պաշտպանական առումով շատ վատ պայմաններում են գտնվում։ Զինվորները քնելու, սնվելու և ընդհանրապես հիգիենայի նվազագուն պայմաններից զուրկ վիճակում են հայտնվել, և այդ հարցերի լուծումը ևս բնականաբար ֆինանսներ է պահանջում։ Հետևաբար կառավարությունը՝ անկախ նրանից դա կլինի գործող, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ձևավորվելիք կառավարությունը, պարտավոր է հավելյալ միջոցներ հատկացնել բանակին և պաշտպանությանը։ Այիսնքն՝ պետությունը, ի դեմս կառավարության, պարտավոր է վճարել պարտության գինը։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5328 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ամառը չի նահանջում․ նորից տաք օրեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 45 անօդաչու սարք ՌԴ-ն մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը․ Հոխիկյան Արցախցիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ» Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ» Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am