Վայոց Ձորի մարզում 39-ամյա վարորդը Nissan-ով հայտնվել է ձորում

Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչ՝ 39-ամյա Արման Մելքոնյանը իր վարած Nissan March մակնիշի 34 PT 165 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 101-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբն օպերատիվորեն ժամանել էր դեպքի վայր, ապա Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները «ուղտի ականջում քնած էին». 2 ժամից ավելի է պահանջվել, մինչև «գաի» աշխատակիցները բարեհաճել են դեպքի վայր, մինչդեռ, եթե ցանկություն ունենային օպերատիվորեն աշխատել, ապա 30 րոպեն բավական էր, որ տեղի ՃՈ աշխատակիցները իրենց հետաքննիչով հասնեին դեպքի վայր։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ 6-րդ վաշտի հետաքննիչները դեպքի վայր են ժամանում 2-3 ժամ ուշացումով, իսկ շատ դեպքերում էլ գալուց անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում վարորդների նկատմամբ՝ «մուննաթ գալով, թե խի՞ ես ավարիա տվել»։ Իսկ, ինչպես հայտնի է, ոչ ոք ապահովագրված չէ վթարից։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նույն վաշտի հետաքննիչների գործեր գտնվում են Հատուկ քննչական ծառայությունում, ինչի մասին առաջիկայում մանրամասն կներկայացենք մեր ընթերցողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am