Փաշինյանի ճակատագրական օրը․ նա տեղեկատվական սպառնալիքներով ուղերձ է հղում, որ անհրաժեշտության դեպքում ինքը չի վարանելու բողոքի ակցաների մասնակիցների վրա կրակելու հրաման տալ

168 ժամը գրում է. «Այսօր ժամը 12-ին լրանում է 16 կուսակցությունների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրված ժամկետը՝ հրաժարական ներկայացնելու համար։ Դա տեղի չունենալու դեպքում ընդդիմադիր կուսակցությունները խոստանում են ողջ հանրապետության տարածքում անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի ենթարկվելու այդ վերջնագրին և հրաժարական չի ներկայացնելու, այսինքն՝ մեծ հավանականությամբ, գործելու է երկրորդ սցենարը՝ անհնազանդության ակցիաներ։

Միաժամանակ քաղաքական-տեղեկատվական տիրույթում գեներացվում է հնարավոր քաղաքացիական բախման սպառնալիքի մասին թեզը։ Դա գեներացվում է այն համատեքստում, որ ընդդիմության գործողությունները հղի են քաղաքացիական բախման վտանգով։ Չի ասվում, բայց ակնարկվում է պարզագույն գործարքը՝ եթե չեք ցանկանում, որ քաղաքացիական բախումներ լինեն, Աստված մի արասցե, մարդիկ զոհվեն, ուրեմն մի մասնակցեք ընդդիմության ակցիաներին։ Կրկին չի ասվում, բայց նույն տրամաբանությունից բխեցվում է, որ հնարավոր բախման մեղավորն ընդդիմությունն է։


Ակնհայտ է, որ քաղաքական ռահվիրաներից մինչև ֆեյսբուքյան ավանտյուրիստների մակարդակով հասունացվող այս թեզի իրական շահառուն իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Այդ թեզը տարածողները, սակայն, խնամքով թաքցնում են, որ հնարավոր բախման պատասխանատուն լինելու է իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն այն պատճառով, որ երկրում կատարվող ցանկացած գործընթացի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, այլ որովհետև բախումների միջոցով նա կարող է տեսնել իշխանությունը թեկուզ մեկ օրով ավելի պահպանելու հեռանկար։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նման միջնորդավորված տեղեկատվական սպառնալիքներով ուղերձ է հղում այն մասին, որ անհրաժեշտության դեպքում ինքը չի վարանելու բողոքի ակցաների մասնակիցների վրա կրակելու հրաման տալ, և եթե քաղաքացիները չեն ցանկանում դառնալ այդ հրամանի զոհը, պետք է չմասնակցեն բողոքի ակցիաներին։


Ու ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին վաճառում է նրանց չսպանելու հնարավորությունը, մոտավորապես այնպես, ինչպես փորձ արեց գերիների ու անհետ կորածների խնդրի լուծումը պայմանավորել իր դեմ պայքարի դադարեցմամբ։ Սա ինչ-որ իմաստով սադրանք է հասարակության դեմ, և հասարակությունն իր վարքագծով պետք է ցույց տա՝ որքանով է ենթարկվում իշխանության շանտաժին։ Բոլոր դեպքերում իրավիճակն իսկապես չափազանց պայթյունավտանգ է, և դրա այս կամ այն հանգուցալուծումը կախված է լինելու նրանից, թե կողմերից որ մեկը և որ չափով է նպատակին հասնելու համար խտրություն դնելու միջոցների մեջ։ Այսօր ճակատագրական կարող է լինել ոչ միայն ու գուցե ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի, որքան՝ Հայաստանի համար ընդհանրապես»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 3827 անգամ
Լրահոս
Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am