Հաստատվեց այս տարվա դրամահավաքի թեմաները

«Հայաստան» համահայկական հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի 26-րդ նիստի ընթացքում քննարկվել են այս տարվա դրամահավաքի թեմաները, որոնք առաջարկվեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից,-լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը « Առաջինը խորքային հորերի ջրերի ծրագիրն է, որի շնորհիվ հույս ունենք, որ Արցախում այս պահին չոռոգվող տարածքներում կսկսվի ոռոգման գործընթացը: Այն շատ մեծ ազդեցություն կունենա գյուղատնտեսության զարգացման վրա: Յուրաքանչյուր խորքային հորի հորատման համար պահանջվում է 50 հազար ԱՄՆ դոլար: Այս պահին կա 180-200 այդպիսի հոր: Չեմ կարող ասել, թե առաջին դրամահավաքի արդյունքում կկարողանանք ամբողջությամբ իրականացնել, բայց միանշանակ կընդգծեմ, որ ծրագիրն ընդունվել է ոչ միայն մեկ տարվա համար: Այն կշարունակենք` փնտրելով բարերարների:Երկրորդը` արևային էներգիայի օգտագործման ծրագիրն է: Հիմնադրամը նման ծրագիր Հայաստանում իրականացրել է և փորձ ձեռք բերել: Մյուս տարի Արցախում հնարավոր կլինի գրեթե բոլոր գյուղերում սկսել արևային էներգիայի օգտագործման ծրագիրը: Առաջին փուլում կընդգրկվեն դպրոցներն ու համայնքային կենտրոնները, որոնց հոսանքի պահանջը կիրացվի արևային էներգիայով:Այս երկու ծրագրերը ունենալու են շարունակական բնույթ, ինչպես շարունակվում են բոլոր այն ծրագրերը, որոնք սկսել են տարիներ առաջ »,- ասաց Արա Վարդանյանը: «Հիմնադրամի գործունեության 25 տարիների ընթացքում ունեցել ենք 700 հազար նվիրատվություն` 350 մլն ԱՄՆ դոլարի չափով: Թվերը բավական խոսուն են: Գումարների զգալի մաս գոյանում է փոքր նվիրատվություններով: Շատ  հպարտ ենք, որ հիմնադրամին սատարում են մեծ քանակով բարերարներ: Համոզված ենք, որ կգա մի օր և մենք կփաստենք, որ մեզ սատարում է ոչ թե 700 հազար, այլ 10 մլն բարերար»,- հավելեց նա:  

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am