Ադրբեջանական մամուլ. «Հայտնաբերվել է ապրիլյան պատերազմի օրերին զոհված 200 ադրբեջանցի զինծառայողի զանգվածային գերեզմանոց»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր է՝ Ադրբեջանն ընկել է իր իսկ լարած թակարդը: Այդ երկրում ավանդույթ է՝ պատերազմի կամ կոնկրետ ռազմական գործողության զոհերի թիվը ներկայացնել ըստ պահի հարմարավետության և շահեկանության: Օրինակ, տարբեր տարիների տարբեր հանգամանքներից ու քաղաքական շահերից ելնելով՝ այդ երկրի ղեկավարությունը Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանցի զոհերի մի քանի պաշտոնական թիվ է ներկայացրել: Ամենասկզբում այդ թիվը 25000 էր, հետո նվազեց հասավ՝ 10000–ի կարգի: Կամ՝ Խոջալուի դեպքերի ժամանակ, ըստ նրանց տվյալների, մեկ զոհվել է 300, մեկ էլ մինչև 3000 ադրբեջանցի: Կամ՝ 2013 թ. Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ այդ տարի տարբեր պատճառներով զոհվել է 83 զինծառայող, իսկ այդ երկրի ՊՆ-ն տեղեկություն տարածեց, որ զոհվել է 140–ից ավելի զինվոր: Նույնը՝ ապրիլյան պատերազմի օրերին: Իրենց պաշտոնական տվյալներով՝ քառօրյա պատերազմի ժամանակ զոհվել է 31 ադրբեջանցի զինծառայող: Հիշեցնենք, որ այդ օրերին ՀՀ ՊՆ–ն հայտարարեց, որ տիրապետում է առնվազն 94 զոհված ադրբեջանցու մասին տվայլների, ընդ որում կարող է տրամադրել նույնիսկ նրանց անուն–ազգանունները: Ի դեպ, անունների մասով՝ Ադրբեջանում երբեք չեն հրապարակում զոհվածների անունները՝ թվերի մանիպուլյացիան ավելին դյուրացնելու նկատառումներից ելնելով: Եվ ահա՝ մի քանի օր է՝ ադրբեջանական սոցկայքերը ահազանգում, իսկ որոշ լրատվական կայքեր լուրեր են տարածում այն մասին, որ հայտնաբերվել է ապրիլյան պատերազմում ադրբեջանցի զինվորների զանգվածային գերեզմանոց: Ընդհանուր առմամբ նշվում է, որ զոհերի թիվը 200 և ավելի է: Սոցկայքերում տեղադրվել են նաև լուսանկարներ: Ըստ ադրբեջանական Turan.az կայքի՝ այս տեղեկությունն այնպիսի բուռն վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում, որն առանց այդ էլ կուշտ է սեփական իշխանության՝ ԼՂ հարցով մատուցած ստերից, որ իշխանություններն ստիպված են եղել արձագանքել: «Սոցկայքերում հայտնվում են որոշ կայքերի հղումներ, որտեղ, ինչպես պնդում են այդ հղումները, կան 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 200 և ավելի զինվորների լուսանկարներ: Ու դա այն դեպքում, երբ Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել էր 31 զոհված զինծառայողի, մեկ տանկի ու մեկ ուղղաթիռի կորստի մասին: Ադրբեջանի ՊՆ–ում պնդում էին, որ հայկական կողմի հայտարարությունը 24 տանկ և 2 ուղղաթիռ խոցելու մասին իրականությանը չի համապատասխանում»,– գրել է կայքը: Ու պաշտոնական Բաքուն ստիպված է եղել «արձագանքել այս տարօրինակ լուրերին»: Ըստ կայքի՝ Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով պետհանձնաժողովը հայտնել է, որ ԶԼՄ–ներում հայտնված զանգվածային գերեզմանոցների լուսանկարները, որտեղ իբր պատկերված են Ղարաբաղում զոհվածները, կուսումնասիրվեն, գերեզմանները կբացվեն, իսկ մարմինները կուսումնասիրվեն ԴՆԹ-ի միջոցով: ԴՆԹ-ի դատաբժշկական փորձաքննությունները ամեն ինչ կպարզեն: Մարդկանց նույնիսկ զգուշացրել են. «Ադրբեջանի օրենսդրության համաձայն, հաշվի առնելով, որ առանց իրավապահ ու դատական մարմինների համապատասխան որոշման անհայտ անձանց մարմինների էքսգումացիան և աճյունների մնացորդների տեղափոխումը քրեորեն պատժելի է, տեղի վարչական մարմիններին և քաղաքացիներին կոչ ենք անում խուսափել նման գործողություններից»: Սակայն հարկ է նշել, որ մոտ մեկ ամիս առաջ այդ նույն հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, որ «վերջին տարիներին հանրապետության տարբեր տարածքներում և շրջաններում, որտեղ տեղի են ունեցել ռազմական ինտենսիվ գործողություններ, հայտնաբերվել և գրանցվել են անհայտ զինծառայողների 179 գերեզմաններ»: Այդ տեղերը լուսանկարվել ու տեսանկարվել են, տվյալները՝ փոխանցվել համապատասխան գերատեսչություններին: Թե այս երկու դեպքերը ինչ առնչություն ունեն, դժվար է ասել: Գուցե ապրիլյան պատերազմի օրերին 200 զոհվածների մասին տարածված և պաշտոնապես ներկայացված 179 հայտնաբերված գերեզմանների մասին տեղեկությունները նույն բանին են վերաբերում: Ամեն դեպքում ակնհայտ է, որ հասարակությունը սեփական իշխանությանը պարզապես չի հավատում: Ու պաշտոնական հորդորը՝ չփորձել սեփական ուժերով պարզել հայտնաբերվածների ինքնությունը, հենց դա է վկայում»:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am