Սիսական գունդը փախել է, ունեմ տեսագրությունը. Աշոտ Մինասյան (video)
Ես բազում անգամներ հանդիպումներ եմ ունեցել Արցախի իշխանությունների հետ, իսկ այստեղի իշխանավորներից որեւէ մեկի հետ հանդիպել չեմ կարողացել. այն կադրերը, որը նկարահանել եմ, ներկայացրել եմ Արայիկ Հարությունյանին, ներկայացրել եմ ՀՀ զինվորական ոստիկանության պետին, թե ինչպես է փախնում Սիսական գունդն իր հրամանատարով հանդերձ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
