Մերկելը կողմ է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է թուրք-սիրիական սահմանին ոչ թռիչքային գոտի ստեղծելուն։ Այս մասին նա հայտնել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Հալեպի եւ նրա մոտակայքի բնակիչների համար լավ կլիներ Թուրքիայի սահմանի երկայնքով ոչ թռիչքային գոտու նման մի բան կառուցել»,- ասել է Մերկելը։ Ռուսաստանի եւ Բաշար Ասադի զորքերի ավիահարվածները չեն համապատասխանում դեկտեմբերին ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի ոգուն եւ հետեւաբար՝ բռնության մակարդակի թուլացման ջանքերին։
