Ապտակը՝ ապտակի հետևից. Անճարության շքահանդես

Գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, երեկ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ։

Առաջարկվում է նաև ստեղծել մեխանիզմ, որի համաձայն, եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների հետ վերադարձվեն:

Ադրբեջանի գերիների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովն էլ հայտարարել էր, որ կողմ է գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին։

Հետաքրքիրն այն է, որ այս սկզբունքի մասին Բաքուն խոսում էր՝ պատերազմից առաջ էլ, նրանք պատրաստ էին Ադրբեջանում կողմում գտնվող մի քանի հայ գերիների՝ խաղաղ բնակիչներ, փոխանակել Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։

Տարիներ շարունակ, հայկական կողմը համաձայն չէր սահմանը պատահմամբ հատած հայերին ու ծանր հանցագործներին նույն՝ հավասար հարթության մեջ դիտարկել։ Այժմ հայկական կողմը հայտարարում է բոլորը բոլորի դիմաց սկզբունքի կիրառման մասին, արդյոք սա վերաբերվում է նաև այս պատերազմից առաջ գերեվարվածներին՝ առայժմ հստակ չէ։

Այսինքն, ևս մի հարված, ևս մի պարտություն հայկական կողմի համար, որը վկայում է Փաշինյանի կառավարության անգործության, տգիտության ու անճարության մասին:
Սա մի իշխանություն է, որը ոչ միայն այս պահին չի կարողանում օրինակ ՀՀ սահմաններին ու երկրի տարածքային ամբողջականությանը տեր կանգնել, այլև հետպատերազմական վիճակում չկարողացավ գերիների ու անհետ կորածների խնդրով օր ու գիշեր աշխատել, որպեսզի հարյուրավոր ընտանիքներում տիրող ողբերգական մթնոլորտը փոքր-ինչ փոխի:

Արցախի 44-օրյա պատերազմից հետո կան տվյալներ ադրբեջանական կողմում գտնվող 60 հայ ռազմագերիների մասին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է՝ նրանց մեծ մասի ինքնությունը պարզվել է համացանցում տարածվող տեսանյութերի ու հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա։
Խաղաղ բնակիչներ՝ շուրջ 12 հոգի գերեվարվել են համաձայնագրի ստորագրումից հետո՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին։

Պատերազմից 23 օր է անց էլ՝ գերեվարված, անհետ կորած զինծառայողների ծնողները գերատեսչական տարբեր շենքերի առջև ցույցեր են անում, գերեվարված խաղաղ բնակիչների հարազատները Կարմիր խաչի դռների մոտ են՝ որևէ տեղեկության են սպասում իրենց հարազատի վերաբերյալ։
Ավելի քան 50 հայ գերիների հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարության ներկայացուցիչն ու իրավապաշտպանները դիմել են Ստրասբուրգի դատարան։

Հիշեցնենք, որ եռակողմ համաձայնագրի 8-րդ կետով նշված է՝ տեղի է ունենում ռազմագերիների պատանդների և այլ պահվող անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Որևէ ժամկետ կամ գործընթացի արագ, անհապաղ իրականացման վերաբերյալ համաձայնագրում բառ չկա։

Սարսափելի տեղեկություններ է հայտնում Human Rights Watch-ը՝ ահազանգելով հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին:

Ադրբեջանական ուժերը անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության ընթացքում գերեվարված էթնիկ հայերի նկատմամբ, ահազանգում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հատուկ զեկույցում: Ըստ հեղինակավոր կառույցի` հոկտեմբերի կեսերից սկսած հայ ռազմագերիները ենթարկվում են ֆիզիկական բռնության և նվաստացման, այդ գործողությունները նկարահանվում և լայնորեն տարածվում են սոցիալական ցանցերում։

«Տեսանյութերում ադրբեջանցիները ապտակում, հարվածում, սուր առարկայով ծակում, գետնով քարշ տալիս, ծնկի են բերում հայ ռազմագերիներին, ակնհայտորեն նպատակ ունենալով նվաստացնել նրանց, ստիպում համբուրել Ադրբեջանի դրոշը, գովաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, վիրավորական բառեր հնչեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ինչպես նաև հայտարարել, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է», - ըստ «Ազատության», զեկույցում նկարագրում են իրավապաշտպանները և ընդգծում․ - «Տեսանյութերի մեծ մասում տեսանելի են այն անձանց դեմքերը, որոնց վերահսկողության ներքո են գերիները, ինչից կարելի է եզրահանգել, որ նրանք չեն վախենում նման արարքների համար պատասխանատվության ենթարկվելուց»։

«Ռազմագերիների նկատմամբ բռնությունն ու նվաստացնող վերաբերմունքը չի կարող արդարացվել», նշում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հյու Ուիլյամսոնը՝ հիշեցնելով, որ մարդասիրական իրավունքի հարգումը ենթադրում է ռազմագերիներին պաշտպանելու պարտավորություն։ « Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ վերջ տան այդ ամենին», - նաև ասել է իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչը:

Զեկույցի հեղինակները շեշտում են, որ թե՛ միջազգային մարդասիրական իրավունքը, թե՛ զինված հակամարտության օրենքը պահանջում է ցանկացած պարագայում ռազմագերիներին վերաբերվել մարդասիրաբար։ «Մասնավորապես Ժնևի երրորդ կոնվենցիան պաշտպանում է ռազմագերիներին բռնության կամ ահաբեկման ցանկացած գործողությունից, վիրավորանքից և հասարակության հետաքրքրասիրությունից», - նաև ասվում է միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցում։

Human Rights Watch-ը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է համացանցում հրապարակված տասնյակ տեսանյութեր, տարբեր վիզուալ նյութեր, իրավաբանական փաստաթղթեր, ստուգել դրանք, զրուցել գերիների հարազատների, խնդրով զբաղվող հայաստանցի փաստաբանների հետ։ «Աչք է ծակում այն հանգամանքը, որ որոշ զինծառայողներ գերիների հետ անթույլատրելի վերաբերմունքի պահին ակնհայտորեն խաղում են տեսախցիկի առաջ», - փաստում է իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչ Հյու Ուիլյամսոնը՝ շարունակելով․ - «Չի բացառվում, որ նրանք համոզված են, որ այդ ամենը կներվի, կամ առաջնորդվել են այլ դրդապատճառներով։ Սակայն, ամեն դեպքում, ադրբեջանական իշխանությունները պարտավոր են պատասխանատվություն ապահովել գերիների հետ անթույլատրելի վերաբերմունքի փաստերի առնչությամբ՝ ինչպես անհատական քրեական հետապնդման, այնպես էլ խմբային պատասխանատվության շրջանակներում»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8397 անգամ
Լրահոս
Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում Փաշինյանը, որ ընտրվի սարսափելի բան է լինելու․ Հարցում (video) Սթարմերը հակադարձել է Թրամփին Forbes-ը՝ Սամվել Կարապետյանի կարողության մասին Սամվել Կարապետյանի մեծ ցույցից հետո Փաշինյանը խայտառակ սխալ հաշվարկ է արել․ Հայկ Նահապետյան (video) 43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Չինաստանի ԱԳՆ․ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին Այս վճռորոշ ժամանակաշրջանում միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներով SMS հաղորդագրություններ Արթուր Ավագյանը նշանակվել է Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է, և մենք այս հարցում ասելիք ու անելիք ունենք․ Շպանգենբերգ (video) 2 օր առաջ Սփյուռքը շատ կարևոր քայլ է արել. Նիկոլին պատասխանը չի ուշանա. Հայկ Նահապետյան (video) Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ Հռոմի պապ Բարձրաստիճան պետական պաշտոնյան միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին․ Էլինար Վարդանյան Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը․ փաստաբան Դավիթ Սարոյանը նշանակվել է բաժնի պետ Ռուսաստանն անցավ կոշտ քայլերի․․․ ինչ է սպասվում Փաշինյանի հաջորդ գործարարին․ Նաիրա Զոհրաբյան (video) Սարսափելի վիճակ է Լիբանանում․ 10 րոպեում ԱՄՆ-ի հարվածի պատճառով 300 զոհ և 1000 վիրավոր ունեինք (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am