Դատարկ եւ ցինիկ ժեստ. Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի նավթային գործարքն անիմաստ է
ՕՊԵԿ անդամ երկրների եւ Ռուսաստանի ընդունած՝ նավթի արդյունահանման ծավալների սառեցման մասին որոշումը կրճատում չէ եւ մեծ հաշվով անիմաստ է, գրում է Forbes-ը։ Իրականում այդ համաձայնությունն իրենից դատարկ եւ ցինիկ ժեստ է ներկայացնում։ Ամենայն հավանականությամբ այն իրոք կհանգեցնի գների հերթական «կեղծ» աճին, բայց երկար չի տեւի։ ՕՊԵԿ եկամուտների աճը նույնպես ժամանակավոր բնույթ է կրելու։ Տեսաբանն ընդգծում է, որ շատ կարեւոր է, որ Ռուսաստանը պաշտպանել է սառեցման մասին որոշումը։ Սակայն էլ ավելի կարեւոր է այն, որ դրան չեն մասնակցում Իրաքը, Իրանը, որի արտահանման վերականգնումը ՕՊԵԿ անդամ երկրների շրջանում առավելագույն աճ կապահովի, փոխանցում է Gazeta-ն։
