«Գրպանաբնակ» մտավորականները ներում ստանալու մեկ շանս ունեն

«Գրպանաբնակ» մտավորականությունը, որ երկուսուկես տարի հարմարավետ տեղավորվել էր Նիկոլ Փաշինյանի ծոցագրպանում, եւ կոմֆորտի իրենց զոնայից լռում, կամ ողջունում էր վարչապետ Փաշինյանի բոլոր այլանդակությունները, բանը հասել էր նրան, որ շեֆի ոչ միայն գրպանում, այլ ավելի խորքերում տեղավորվելու նկրտումներից մի մտավորական տիկին Շուշին անգամ բոմժանոց որակեց, սա դեռ մայիսին էր, իսկ այսօր՝ Արցախը հանձնելուց հետո գրպանայինները նորից փողոց են դուրս եկել, աղիողորմ մեղայականներով հանրությունից ներում է խնդրում, ասում, որ սխալվել են․

«Կյանքում ամենադժվար ու անելանելի վիճակներում անգամ միշտ ուժ եմ գտել իմ մեջ ելք փնտրելու։ Սա իմ կյանքում առաջին դեպքն է, որ այնքան հուսախաբված, հիասթափված ու կոտրված եմ, որ բառեր չեմ գտնում արտահայտելու այն մեծ ցավը, որը երկար ժամանակ տանջում, հետապնդում ու ոչ մի կերպ բաց չի թողնում ինձ։ Ես լռում էի։ Լռում էի, որովհետև չէի կարողանում մեջս ուժ գտնել, որ դուրս գամ այն խորը անհուսությունից, որն ամեն օր մաշում էր ինձ»,- ասում է Լալա Մնացականյանը։

Շուշին հենց նրա աչքերում էր նախկինում «բոմժանոց» երեւում, իսկ Նիկոլի ժամանակ ծաղկող մի քաղաք։ Տիկինը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ մենք այսքան զրկանքների ու չապրելու միջով անցանք, որ արժանանանք այս ճակատագրին։ «Մեզ թվաց, մենք մերժում ենք վատթարագույնը, այնինչ պարզվեց, որ ընտրում ենք սարսափելին։ Մի ամբողջ ժողովուրդ խաբվեց, և մնաց մենակ իր ցավի, վշտի, կորստի ու չապրած կյանքի հետ։Մի ամբողջ ժողովուրդ ապրել չէր ուզում․․․Բայց ․․․ չապրելը ելք չի, չապրելը հանձնվել է»։

Մեկ ուրիշն էլ՝ Քրիստ Մանարյանը, ով Փաշինյանի հետ սելֆիները որպես մասունք էր ներկայացնում, եւս փոշմանել է:

«Ես սխալվել եմ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա․ «Ներողամտություն հայցելը թվում ա ինքնախաբեություն, թող անսխալականներն ինձ չներեն: Որակավորումներն ու վիրավորանքներն էլ թող մնան հնչեցնողների խղճին: Հերթական անգամ խոսքի մարդիկ ավերեցին գործի մարդկանց կառուցածը»,-հավելել է նա:  Շարքն անվերջ համալրելի է՝ Հրանտ Թոխատյան, Միքայել Պողոսյան, Հասմիկ Պողոսյան եւ գլամուրի այլ ներկայացուցիչներ։

Մարդիկ, ովքեր կուրորեն աջակցել են Նիկոլ Փաշինյանին, ով հերոսներ էր դատում ու վարկաբեկում, ով հասարակությանը սեւ ու սպիտակի էր բաժանում, ով Արցախում դավադիր ուժերի էր որոնում, ում թողտվությամբ Արցախի նախագահի գլուխ էին ցխում, մարդկանց փռում ասֆալտին, ծեփում պատերին, մի խոսքով բզկտում էին երկիրն ու հասարակությունը, որ հեշտ լիներ իրագործել Արցախ հանձնելու իրենց դավաճանական ծրագիրը։ Եւ մտավորականություն կոչվող այս խավը լռում էր, ինչու, ինքը գիտի։ Այդ հանցավոր լռությունից հետո կանգնել ու մեղայական հայտարարություններ, ճառեր կարդալ, առնվազն ծիծաղելի է։ Փաստացի Հայաստանում չկա, գոյություն չունի մտավորականություն, թվում էր, թե այդ մարդիկ բոլորից շուտ պետք է հասկանային, թե ուր են տանելու Նիկոլ Փաշինյանի քայլերը, հիմա կամ զուրկ են մտածելու ունակությունից կամ միտումնավոր լռել են՝ աջակցելով դավաճանական ծրագրին։ Ավելին, այսօր նրանցից մի քանիսը՝ Հրանտ Թոխատյան, Միքայել Պողոսյան, էլի խելքի չեն գալիս, թե բա փողոց ենք դուրս եկել գերիների հարցով, մեր բողոքը քաղաքական չէ, մենք գործ չունենք քաղաքական հարցերի հետ։ «Իյա իրոք՞», կասեր դասականը։ Մեզ էլ թվում էր դասեր եք քաղել կատարվածից, որոշել եք կյանքում գոնե մի անգամ համարձակություն դրսեւորել եւ խոստովանելով մեղքը պայքարել դավաժան ղեկավարի դեմ, պարզ ու շիտակ ասել, որ նա վաճառել է մեր հայրենիքը, նա զոհաբերել է մի քանի սերունդ ու հիմա օր առաջ նրա հեռացումը մեր մի բուռ պետության գոյության համար կենսական նշանակություն ունի։ Միայն այդպես կարող եք քավել ձեր մեղքերը, մնացյալը ոչինչ է, հաջորդ իշխանության տանիքի ներքո տեղավորվելու հրմշտոց։

Անի Սահակյան

դիտվել է 3657 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am