«Հայկական Ժամանակ»-ի խմբագրություն ահազանգ էր ստացվել, որ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի՝ Երևանի կոմիտասի անվան պանթեոնում գտնվող մահարձանը թեքվել է և կա ընկնելու վտանգ: Այստեղ այցելելով՝ թերթը համոզվել է դրանում: Ճիշտ է՝ քանդակի տեղաշարժվածությունը միանգամից չի երևում, բայց ուշադիր հայացքը կարող է դա նկատել:
Գրողի մահարձանի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանը թերթի հետ զրույցում ասել է. «Ես տեղյակ եմ: Ոչ թե քանդակն է թեքվել, այլ` պատվանդանը: Ներքևի քարը որ ծռվել է, բնականաբար, քանդակն էլ հետն է թեքվել: Դա ճարտարապետի մեղքն է արդեն: Տակի բետոնը թույլ է: Ես Մաթևոսյանի կնոջը՝ Վերժինեին, էլ եմ ասել՝ պիտի մի հատ «կռան» բերեք, քանդակը վերցնեք, մի կողմ դնեք, քարը՝ նույնպես, տակը ուղիղ բետոն անեք, նորից իրար վրա դնեք...»:
Լևոն Թոքմաջյանը կարծիք է հայտնել, որ եթե առաջացած խնդիրը երկար չշտկվի, արձանը կարող է ընկնել:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը