Մեզ մոտ արձանագրված թերություններն առաջիկայում կվերացվեն. վարչապետը՝ Կազանում (տեսանյութ)

«Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ թվային օրակարգի գաղափարը». Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին   ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ՌԴ Կազան քաղաքում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով: Իր ելույթում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին՝ ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործակցության զարգացմանը՝ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանն ամեն անգամ հայտարարում է, որ այս հարթակը հետաքրքիր է,  հեռանկարային և կարևոր մեր երկրի, մեր տնտեսության զարգացման համար: Կցանկանայի առանձնացնել մի շարքառանցքային հարցեր, որոնք այսօր նեղ կազմով քննարկել ենք. Երկրորդը խոչընդոտների և արգելքների վերացման ուղղությամբ փոխգործակցությունն է: Այսօրմեզ ներկայացվեց վերլուծություն այն մասին, թե որտեղ ինչը կատարված չէ: Հայկական կողմըհայտարարել է, որ մեզ մոտ արձանագրված թերություններն առաջիկայում կվերացվեն: Այդուղղությամբ աշխատանքը շատ օգտակար է, քանի որ այն իրականում լավ դիվերսիֆիկացնում  է մեր փոխադարձ տնտեսական հարաբերությունները: Մենք կողմ ենք ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում նախանշված աշխատանքների ընթացակարգի ընդունմանը և արդեն հանձնաժողովին առաջարկություններ ենք ուղարկել գիտահետազոտական աշխատանքների թեմաների վերաբերյալ՝ համապատասխան երկամյա պլանի մեջ ընդգրկելու նպատակով: Այսօրվա օրակարգում կցանկանայի առանձնացնել նաև «միասնական պատուհանի» հարցը: Կարծում եմ՝ բավական հետաքրքիր գործիք է: Մենք որոշակի փորձ ենք կուտակել, այն դեռևս համակարգված չէ, բայց մի շարք ուղղություններով բավական առաջ ենք գնացել»: ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը քննարկել են տնտեսության, մաքսային, արդյունաբերության և ագրոարդյունաբերության ոլորտներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ ԵԱՏՄ ներքին շուկայում սահմանափակումների վերացման միջոցառումների ծրագրի, անդամ երկրների կողմից արդյունաբերական ապրանքների մասով տրվող հատուկ սուբսիդիաները ԵԱՏՀ հետ կամավոր կերպով համաձայնեցնելու և դրանց տրամադրման հետ կապված վարույթներ անցկացնելու կարգի, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «միասնական պատուհանի» մեխանիզմի զարգացման, ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համատեղ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման կարգի, 2016 թ. ԵԱՏՀ որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատականի մոնիթորինգի մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության վերաբերյալ և այլն: Kazan30Kazan28Kazan25Kazan23Kazan22Kazan21  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am