Հաղորդում հանցագործության մասին

Նիկոլ Փաշինյանին դժբախտ ու դժգույն օրեր են սպասվում: Հերթով բացահայտում են նրա դավաճանական դեմքը՝ նրա եւ ընտանիքի մասին սկանդալային փաստեր հրապարակելով: Մի դեպքում բացահայտողը իր նշանակած պաշտոնյան է, Արցախի հերոս Մովսես Հակոբյանը, ում պատերազմական օրերին հասկանալի պատճառներով շատերի պես մեկուսացրել են, երկրորդ դեպքում առաջնագծում հող հայրենին պաշտպանած զինվորը, մյուսը իր նախկին ԱԱԾ տնօրենն է, ու այսպես ամեն օր հայտնվելու է մեկը եւ խոսելու հողատու ղեկավարի դավաճանական ծրագրից:

Երեկ հերթը ՀՅԴ-ից 2018-ին Նիկոլ Փաշինյանին չընտրելու պատճառով հեռացած Աղվան Վարդանյանինն էր: Նա 13 սկանդալային հարց-բացահայտումներով, որոնք ակնհայտորեն իրեղեն փաստեր են, շոկի ենթարկեց առանց այն էլ շոկահարված հանրությանը: «Արդյոք 2019-ին արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան երկու պաշտոնյաներ: Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու առաջարկ: Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե այս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է. «Մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է փոխանցել ձեր ղեկավարին»: Արդյո՞ք նույն հայ պաշտոնյան նույնքան բորբոքված ասել է. «Տես, թե էդ անասուններն ինչ են առաջարկում»։ Մեր երկրի ղեկավարն ասել է. «Դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»»,- իր հարցադրումները ասուլիսում հնչեցրեց Վարդանյանը:

Հաջորդ հարց բացահայտումը վերաբերում էր Փաշինյանի ընտանեկան միջավայրում, սուրճի սեղանի շուրջ նրան արված դիտողությանը, թե ՌԴ-ի դեմ իր քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի, իսկ պատերազմը՝ հազարավոր զոհերի: Այստեղ, ըստ Վարդանյանի, խոսակցությանը միջամտել է Փաշինյանի տիկինը՝ ասելով. «Թող մի 5000 հոգի էլ զոհվեն: Բա ուզում են հողերը պահել, չեն ուզում զոհվել»:

Վարդանյանը նաև հարց բարձրացրեց, թե արդյոք Փաշինյանը 2019-ի առաջին կեսին ասել է, որ ՌԴ-ն, ՀՀ ԱԱԾ-ն ու Արցախի ղեկավարությունն իր դեմ դավադրություն են պատրաստում: Իսկ կես տարի անց, երբ Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը, Փաշինյանը ցանկացել է ուղիղ եթեր մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից: Ու նրան դժվարությամբ են համոզել, որ չանի:
Շարունակելով թեման՝ Վարդանյանը հիշեցրեց, որ վերջին 2 ամսում Փաշինյանը տասնյակ անգամներ զանգահարել է Պուտինին. «Արդյոք, եթե մինչև պատերազմը, առանց կուլիսային խաղերի մի 3 անգամ զանգեր, պատերազմն այլ ընթացք չէ՞ր ունենա»,– հարցրեց նա։
Իսկ մեկ տարի շարունակ, ըստ Վարդանյանի, վարչապետը, չի կարողացել հանդիպել Պուտինին:
«Նիկոլը հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր, միայն ժամն ու գլխավոր ուղղությունը չգիտեինք: Այդ դեպքում ինչո՞ւ պաշտպանության նախարարը Հայաստանում չէր ու վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան»,- ասաց Վարդանյանը:
Բացի այդ, ըստ նրա, ԱԱԾ-ն պատերազմից մեկ օր առաջ ծանուցագիր էր ուղարկել Վիտալի Բալասանյանին: Իսկ Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները փոխարինվում էին անփորձ զինվորականներով: Արդեն պատերազմի ժամանակ Ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից:

Վարդանյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչ էր անում վարչապետի տիկինն Արցախում պատերազմի գրեթե ողջ ընթացքում:
«Գեներալները նրա բարոյական աջակցության կարիքն ունեի՞ն, թե՞ պետք էր հետևել, ուղղորդել, որ գծված սցենարից շեղումներ չլինեին»:
Այնուհետև հետաքրքրվեց, թե ինչու Փաշինյանը չի համարձակվում գոնե կես բառ հակադարձել Ալիևին, և արդյոք պատերազմի ողջ ընթացքում կեղծ հաղթական քարոզչությունը, ռազմական դրությամբ պայմանավորված մամուլի ու խոսքի ազատության սահմանափակումը պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չի հետապնդել:

Հարցադրումների շարքում էր նաև պատերազմի առաջին օրերին ՀՀ-ից Իրան հայտնի գործարարի գործուղման մասին լուրը:
«Արդյո՞ք 2019-ի ամռան այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ էր եկել կառավարական ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել: Արդյո՞ք մեծ դժվարությամբ են նրան դուրս բերել այդ ընկճախտից: Արդյո՞ք նա այդպես դողդողացել է նաև տարիներ առաջ` Կոշի կալանավայրում կին փաստաբանի ձեռքը բռնած»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ ՀՀ վարչապետը պատերազմից հետո մի շաբաթ շարունակ բունկերից դուրս չի եկել, իսկ այսօր շրջում է մեծաթիվ թիկնազորով:
Վարդանյանը հայտարարեց, որ իր հրապարակած հարցադրումներին տիրապետում են նաև արտերկրի հատուկ ծառայությունները: Իսկ լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ իր հիշատակած պաշտոնյաների ու արաբական երկրի անունները չի հրապարակի, բայց եթե իրեն այս ասուլիսից հետո հրավիրեն իրավապահ մարմին, սիրով կընդունի հրավերը:

Այսպիսով՝ Աղվան Վարդանյանի փաստացի հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց, ուստի իրավապահ մարմինները պետք է անհապաղ գործի անցնեն եւ բաց քննեն հնչեցված հարցադրումները՝ հանրության համար տեսանելի դարձնելով, արդյոք դրանք ճիշտ են, եւ Նիկոլ Փաշինյանն իրագործել է հատուկ մշակված թուրքական ծրագիր, թե Վարդանյանը խտացնում է գույները: Եթե իրավապահներն այսօր չզբաղվեն դրանով, եւ չզբաղվեն անաչառ ու թափանցիկ, վաղն իրենցով են զբաղվելու:

Անի Սահակյան

դիտվել է 8914 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am