«Իմ քայլի» պատգամավորները հերթով դուրս են գալիս խմբակցությունից

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանը երեկ հայտա­րարություն տարածեց. «Վերահաստա­տում եմ, որ ինձ համար ազգային համե­րաշխությունն ու միասնությունը, ներ­քաղաքական կայունությունն անքննելի առաջնահերթություններ են:

Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության եւ ՀՀ Սահմանադրությանն անվերապահորեն հետեւելով: Այս օրերին փորձել եմ ջանքերս ուղղել գործընկերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու եւ մեր պետության համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործին:

Միեւնույն ժամանակ, այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր պետության առջեւ ծառացած մի շարք առանցքային եւ խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով՝ որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից՝ որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջեւ ստանձնած պարտավորություններիս կատարումը: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ քաղաքական գործունեություն սկսելու ամենակարեւոր մղումը եղել է նոր, ավելի ուժեղ Հայաստան կառուցելու գործին լծվելու գաղափարը:

Կյանքում եւ գործունեությանս ընթացքում կաշկանդված չեմ եղել մտքերս արտահայտելու եւ դիրքորոշումս հայտնելու հարցերում եւ այս առումով կարծում եմ կայացված որոշումը ընկալելի կլինի նաեւ խմբակցության այն գործընկերներիս համար, ովքեր ավելի լավ գիտեն սկզբունքներիս եւ արժեքներիս նկատմամբ միշտ հավատարիմ լինելու պարտավորությանս մասին»:

Այս ամենից հետո ArmLur.am-ը տեղեկություն ստացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սոֆյա Հովսեփյանը եւս խմբակցությունից դուրս գալու մտադրություն ունի: Պատգամավորի հետ զրուցել ենք՝ հասկանալու՝ արդյոք պատրաստվում է նման քայլի դիմել, թե ոչ։

Տիկին Հովսեփյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մտադրու­թյուն ունեք: Քննարկո՞ւմ եք անկախ պատգամավորի կարգավիճակում Ձեր աշխատանքը շարունակելու հարցը: Արդյոք քննարկումներ ունենո՞ւմ եք այդ հարցի վերաբերյալ:

Ո՞ւմ հետ քննարկում ունենամ:

Խմբակցության ներկայացուցիչների կամ խմբակցության ղեկավարության հետ չե՞ք քննարկել:

Որեւէ մեկի հետ չեմ քննարկել ու չեմ էլ քննարկելու, քանի որ եթե գամ այն որոշ­ման, որ հիմա ես պետք է թողնեմ խմբակ­ցությունը, ապա ոչ թե պետք է հարցնեմ, այլ պետք է որոշում կայացնեմ եւ տեղե­կացնեմ: Այդքանը:

Իսկ այս պահի դրությամբ որոշում ու­նե՞ք կայացրած:

Հենց այս պահի դրությամբ նպատակա­հարմար չեմ գտնում:

Խմբակցությունից դուրս գալը նպա­տակահարմար չե՞ք գտնում այս պահին:

Այս պահին, այո, այլապես շատ վաղուց դա արած կլինեի, որովհետեւ երբ դեռ որեւէ մեկը չէր գրել, ես արդեն գրել էի, պարզապես չեմ ներկայացրել խմբակցություն, քանի որ տաք քայլ անելու խնդիր չունեմ, այլ ունեմ վճռականության խնդիր, որ պետք է լուծեմ մի շարք հարցեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3283 անգամ
Լրահոս
Ահմադ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ-ի նոր գլխավոր հրամանատար «Նրանք ագրեսորներ են, ովքեր չեն հարգում որևէ պարտավորություն»․ Լարիջանի Վեհափառ Հայրապետը շատ ակտիվ կապի մեջ է համայնքի ներկայացուցիչների և դեսպանների հետ Իրանը փակում է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց Ովքեր Իրանը կղեկավարեն անցումային շրջանում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին և Իրանի ՊՆ Ազիզ Նասիրզադեն սպանվել են Իրանում այսօր փորձագետների խորհուրդ կհավաքվի Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան Иранские шииты оказались покрепче На что рассчитывает иранское руководство Մահացել են Իրանի գերագույն առաջնորդի փեսան ու հարսը Փաստ է, որ Իրանը, առանց լուրջ կորուստների, դիմացել է հարձակման առաջին ալիքին և շարունակում է ցավոտ պատասխան հարվածներ հասցնել. իրանագետ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 200-ը. Կարմիր մահիկ Խամենեի տան վրա իսրայելական օդանավերից նետվել է 30 ռումբ, գործել են հետախուզական տվյալներով Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է. ով կկառավարի երկիրը Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Իշխանությունը կեղծ խաղաղության սփռմամբ է զբաղված․ Աբրահամյան Իրանական համարանիշներով բեռնատարը վթարի է ենթարկվել․ վիրավոր կա Մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Խամենեին մահացած է, նրա մարմինը հայտնաբերվել է. ԶԼՄ-ներ Չեմ ներելու թրքահպատակ ոչնչությանը․ Արմեն Աշոտյան Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն, Արցախի մշակութային ժառանգությունը՝ պաշտպանվի․ Արամ Ա Վեհափառ Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Ոչնչացվել է ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համալիր Հոդվածների կանչ` «Caucasus Heritage and Identity Studies (CHIS)» միջազգային պարբերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am