Թուրքիան հայտարարել է Սիրիայի տարածքում բուֆերային գոտու անհրաժեշտության մասին
Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը հայտարարել է, որ Թուրքիան կցանականար Սիրիայի սահմանամերձ տարածքներում՝ ներառյալ Ազեզը, ստեղծել բուֆերային գոտի, որի խորությունը կկազմեր 10 կիլոմետր:Թուրքական A haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են Սիրիայի տարածքում բուֆերային գոտի ձևավորելու անհրաժեշտության մասին՝ սկսած 2011 թվականից։ «Թուրքիան հանդես է գալիս Սիրիայի տարածքում 10 կիլոմետր խորությամբ՝ ներառյալ Ազեզ քաղաքը, բուֆերային գոտի ստեղծելու օգտին։ Այդ գոտին պետք է զերծ լինի բախումներից։ Մենք ռազմական արկածների սիրահարներ չենք, սակայն մեզ անհրաժեշտ է ապահովել մեր ազգային անվտանգությունը»,- ասել է նա։
