Քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել նաև սպանվածի կնոջ նկատմամբ, քանի որ նրա մարմնի վրա ևս առկա են եղել բռնության հետքեր:
Ի պատասխան «Փաստինֆո»–ի հարցման՝ այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին. 33-ամյա Տիգրան Մարտիրոսյանի վրա «Մակարով» տիպի ատրճանակից արձակվել է 7 կրակոց, կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստանալու հետևանքով տղամարդը մահացել է:Հարևանների խոսքով այս ընտանիքում վիճաբանությունն ու ծեծը պարբերական բնույթ է կրել, ամուսինը տարիներ շարունակ ծեծել ու նվաստացրել է կնոջը։Դեպքի օրը ևս ամուսինը ծեծել է կնոջը, և նրան անգամ հետ չի պահել մանկահասակ երկու երեխաների ներկայությունը:Մեր տեղեկություններով՝ երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, նրանց տունն ամբողջությամբ տակնուվրա արված է եղել, գետնին հայտնաբերվել են ափսեներ, աթոռները և սեղանը գետնին շպրտված են եղել, ինչը փաստում է, որ դեպքին նախորդող պահերին ամուսինների միջև թեժ վիճաբանություն է եղել:
Նշենք, որ նրանց մանկահասակ երեխաներից մեկը 8 տարեկան է, իսկ փոքրիկը՝ 2:Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում 32-ամյա կինը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը:Նույն օրը կինը ձերբակալվել է:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը