Դավաճաններին պարգեւատրում են

Մինչ հանրությունը կաթվածահար պայքարում է դավաճան, հողատու իշխանության դեմ ու այլեւս քչերի մոտ է կասկած հարուցում, որ տեղի է ունեցել մեծ դավաճանություն եւ ժամ առաջ պետք է իրավական ճանապարհով բացահայտել դավաճաններին, մեկ էլ հանկարծ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին Նիկոլ Փաշինյանը Մխիթար Գոշ մեդալով է պարգեւատրում: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Մհերի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,-ասված է հրամանագրով:
Պատերազմի ավարտից և կապիտուլացիայի փաստաթուղթը ստորագրելուց օրեր անց այդ ինչ նշանակալի ծառայության համար է նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրում Սասուն Խաչատրյանին, թերեւս կիմանա միայն ինքն ու պարգեւին ներկայացրած իր ապազգային հանցակից Նիկոլ Փաշինյանը:Մի բան փաստ է, որ առ այսօր ոչինչ չի բացահայտվել,ոչ մի քրեական գործ չի հարուցվել պատերազմի մեղավորների նկատմամբ ու կարելի է հասկանալ, որ հանցավոր այդ անգործության համար էլ պարգեւատրվում է իրավական կառույցներից մեկի ղեկավարը:
Հոյս ունենանք, որ գոնե այսքանից Արմեն Սարգսյանը հետո կդադարեցնի հանդես գալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ֆիկտիվ պահանջատիրական դիրքերից, ուղերձներ ու հարցազրույցներ չի հրապարակի,քանզիայդ ամենն անամոթ կեղծիք է, իսկ իրականությունը նրա գործողություններն են, այդ թվում՝ այս հրամանագրի ստորագրումը:
Այսքանից հետո եւ ում համար պարզ չէ, որ Փաշինյան-Սարգսյան տանդեմը իշխանությունը մի ազգադավից մյուսին փոխանցելու ստվերային ծրագիր են փորում կյանքի կոչել, որպեսզի ավարտին հասցնեն իրենց պանթուրքիստական ծրագրերը: Եւ Արմեն Սարգսյանին այլեւս չի հաջողվի թոզ փչել հանրության աչքերին, թե Փաշինյանի հրաժարականի եւ երկիրը ճգնաժամից դուրս բերելու նպատակով ինչ-ինչ կոնսուլտացիաներ ու հանդիպումներ է իրականացնում: Դրանք բոլորը բացարձակ կեղծիք են, քանզի Փաշինյանի հեռացումը պահանջող նախագահը պարզապես հլու-հնազանդ չէր դակի նրա մոլագար ցանկությունները: Ինչեւ:
Հիմա հարկ է հիշել, թե ինչո՞վ էր հայտնի՝ 2018-ի մայիսից հետո ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը եւ արդյոք այս մարդն արժանի էր այսպիսի բարձր կոչման, որը ստացել է հետպատերազմական այս բախտորոշ ժամանակաշրջանում1:
Սասունխաչատրյանական իրավագիտության մասին, անշուշտ, դեռ երկար են խոսելու, միգուցե տասնամյակներ ու դարեր, վստահ ենք, որ Մխիթար Գոշը գերեզմանում մի քանի տակ շուռ կգար՝ լսելով, թե իր անվան շքանշանով ով էր պարգեւատրվում: Երկուսուկես տարվա կտրվածքով մենք իրավաբանության եւ արդարադատության դեմ բազմաթիվ ոտնձգություններ ենք տեսել։ Անմեղության կանխավարկածի, արդար եւ ողջամիտ դատաքննության, նախաքննության գաղտնիքի ոտնահարման հարյուրավոր օրինակներ։
Այդ ոտնձգությունների հեղինակների առաջամարտիկն, իհարկե, Սասուն Խաչատրյանն է՝ քրեական իրավունքի մասնագետ, վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Մհեր Խաչատրյանի որդին եւ Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը:
Այս մարդու գերխնդիրը երկուսուկես տարի շարունակ սեւերին ամեն գնով նստացնելն էր ու նա չէր խնայում իր ֆանտազիաները նրանց դեմ աներեւակայելի գործեր հարուցելով: Նա չխնայեց անգամ պատերազմի հերոսներին, Արցախն ազատագրած գեներալներին: Բայցեւայնպես Սասուն Խաչատրյանին իջեցրած ամենամեծ եւ գլխավոր ահանջը Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանն էր: Թե ինչպես նա կարեց Մարտի 1-ի գործը ու ինչ այլանդակություններով, որոնք հեռու են իրավաբանությունից, մենք անցախ տարիներին բազում անգամներ ենք խոսել: Այսօր արդեն պարզ է, որ այս մարդիկ՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցակիցները, նշանակման առաջին իսկ օրվանից աշխատել են Արցախը հանձնելու իրենց ծրագրի վրա, ավելի ճիշտ այն ծրագրի, որը համատեղ մշակվել էր Սորոսի ու Թուրքիայի կողմից:

Այս մարդիկ ոչ մի բանի առջեւ չկանգնեցին եւ դրա մասին իրեղեն ապացույցներ կան, որպիսին 2018-ի սեպտեմբերին հայտնի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները քննարկում էին, Ռոբերտ Քոչարյանի կալանավորելու և Յուրի Խաչատուրովին կալանքի տանելու թեմայի մանրամասները։ Զրույցում մանրամասներ ի հայտ եկան նաև, որ այդ ամենը կատարվում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով և որ այդ ամենի կատարողն ու ճարտարապետն է Սասուն Խաչատրյանը։
Այնպես որ հողատու դավաճանը միակը չէ, բոլոր նրանք, ովքեր ուղղակի եւ անուղղակի աջակցել են Նիկոլ Փաշինյանին, հավասարապես պատասխանատու են կատարվածի համար: Այս ֆոնին հասկանալի է դառնում նաեւ Սասուն Խաչատրյանի պարգեւատրումը, մարդն իր գործն արել է ու պետք է վարձատրվի:

Անի Սահակյան

դիտվել է 3858 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am