Քաղաքական էլիտան է այսօր ստեղծված իրավիճակի պատասխանատուն․ Դավիթ Հակոբյան (video)
Ես ատում եմ հեղափոխությունները, որովհետև ես խորապես համոզված եմ, որ ինչպես Դոստոևսկին է ասում՝ անիմաստ է, նույնիսկ ամենաառաջադիմական հեղափոխությունը, եթե դրա պատճառով թափվել է գոնե մեկ երեխայի արցունք. ինձ համար անիմաստ է: Անգլիան բոլոր ժողովրդների վզին հեղափոխություն է փաթաթում, բայց իր երկրում երբեք հեղափոխություն չարեց,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բեմադրիչ, դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը:
