Առաջնահերթ գերիների վերադարձով պետք է զբաղվենք, որպեսզի մեր գերիներին նրանք հանկարծ չփորձեն նվաստացնել. Արա Դեղտրիկյան (video)
Ամենը պետք է անել, որ գերիները վերադարձվեն, և նրանց չփորձեն նվաստացնել շքերթներով։ Այս մասին այսօր` նոյեմբերի 28-ին, Ազնավուրի հրապարակում մտավորականների ակցիայի ժամանակ ասաց դերասան Արա Դեղտրիկյանը:
«Այնպիսի ազգային միասնություն, ինչպիսին հենց այսօր է մեզ պետք, երևի ոչ մի ժամանակ չենք ունեցել»,-ասաց նա և նշեց, որ պետք է միանան նույնիսկ նրանք, որոնք ինչ-որ ժամանակ մոլորված են եղել կամ թյուրիմացության մեջ են եղել:
Արա Դեղտրիկյանը նշեց, որ առաջնահերթ գերիների վերադարձով պետք է զբաղվենք: «Որպեսզի մեր գերիներին նրանք հանկարծ չփորձեն նվաստացնել: Ես խնդրում եմ միասնական լինենք, պետք է սթափվենք, ուշքի գանք»,-հավելեց նա:
