Մոտ 150 ռազմագերու մասին է խոսքը

«Հրապարակ» օարթերթը գրում է.

Այս օրերին ամենացավոտն անհետ կորածների ու գերիների վերադարձի խնդիրն է, որոնց մասին ամեն օր համացանցում զարհուրելի տեսանյութեր են տարածվում։ Ու մինչ կառավարության ղեկավարը հայտարարում է, թե դա իրենց առաջնահերթություններից է, փաստ է, որ պատերազմի դադարից կես ամիս անց էլ ռազմագերիների փոխանակում տեղի չի ունեցել։ Ավելին՝ Փաշինյանի ստորագրությամբ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված չէ, թե ինչ ժամկետում եւ ինչպես պետք է տեղի ունենա այս գործընթացը։

Գերիների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն էլ այս պահին չկա, խոսվում է մի քանի հարյուր մարդու մասին։ Ռուսական լրատվականների փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեում 150 հայ գերիների մասին տվյալներ կան, որոնք ողջ են, եւ նրանց հետ ստանալու աշխատանքներ են տարվում։ Իսկ թե ինչու մինչ օրս չի ստացվել, պարզ չէ։ Երեկվանից ադրբեջանական հարթակներում ինֆորմացիա է պտտվում, թե առաջիկա օրերին պատրաստվում են Բաքվում հաղթանակի շքերթ անցկացնել եւ հայ ռազմագերիներին ու հայկական զինտեխնիկան ցուցադրել՝ 1945 թվի մոտիվներով։


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի թիմակից, իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը երեկ, ի պատասխան այս տեղեկություններին, ասաց, որ իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ, վստահեցրեց, որ զբաղվում են ռազմագերիների վերադարձի հարցով։ Նրանց հստակ թվի մասին էլ չգիտեր, ասաց, որ գործընթաց է գնում, եւ հույս հայտնեց, որ առաջիկայում գերիների վերադարձ կլինի, իսկ թե ինչու եռակողմ հայտարարության մեջ ժամկետ չեն ֆիքսել, տեղյակ չէ։

 

դիտվել է 570 անգամ
Լրահոս
«Նրանք ագրեսորներ են, ովքեր չեն հարգում որևէ պարտավորություն»․ Լարիջանի Վեհափառ Հայրապետը շատ ակտիվ կապի մեջ է համայնքի ներկայացուցիչների և դեսպանների հետ Իրանը փակում է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց Ովքեր Իրանը կղեկավարեն անցումային շրջանում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին և Իրանի ՊՆ Ազիզ Նասիրզադեն սպանվել են Իրանում այսօր փորձագետների խորհուրդ կհավաքվի Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան Иранские шииты оказались покрепче На что рассчитывает иранское руководство Մահացել են Իրանի գերագույն առաջնորդի փեսան ու հարսը Փաստ է, որ Իրանը, առանց լուրջ կորուստների, դիմացել է հարձակման առաջին ալիքին և շարունակում է ցավոտ պատասխան հարվածներ հասցնել. իրանագետ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 200-ը. Կարմիր մահիկ Խամենեի տան վրա իսրայելական օդանավերից նետվել է 30 ռումբ, գործել են հետախուզական տվյալներով Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է. ով կկառավարի երկիրը Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Իշխանությունը կեղծ խաղաղության սփռմամբ է զբաղված․ Աբրահամյան Իրանական համարանիշներով բեռնատարը վթարի է ենթարկվել․ վիրավոր կա Մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Խամենեին մահացած է, նրա մարմինը հայտնաբերվել է. ԶԼՄ-ներ Չեմ ներելու թրքահպատակ ոչնչությանը․ Արմեն Աշոտյան Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն, Արցախի մշակութային ժառանգությունը՝ պաշտպանվի․ Արամ Ա Վեհափառ Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Ոչնչացվել է ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համալիր Հոդվածների կանչ` «Caucasus Heritage and Identity Studies (CHIS)» միջազգային պարբերականում Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը. Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am